HBO-ի «Վայրի Արևմուտք» շարքի ստեղծողներ Ջոնաթան Նոլանը և Լիզա Ջոյը Amazon-ի հետ գործարք են կնքել: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter- ը:
Ըստ աղբյուրների՝ հանուն այդ պայմանագրի, նրանք դադարեցրեցին համագործակցությունը Warner Bros. TV-ի հետ: Սա 4 տարվա պայմանագիր է, որի արժեքը կարող է արտահայտվել իննանիշ թվով: Միևնույն ժամանակ նրանք տարեկան կստանան մինչև 30 մլն դոլար։
Նշվում է, որ նրանք կշարունակեն աշխատել «Վայրի Արևմուտքի աշխարհը» շարքի վրա, որի երրորդ սեզոնը, ամենայն հավանականությամբ, կցուցադրվի 2020 թվականին:
Նոլանի և Ջոյի խոսքերով, ովքեր ոչ միայն գործընկերներ, այլև ամուսիններ են, «աներևակայելի հուզված» են Amazon-ի հետ առաջիկա համագործակցության առթիվ:









































