«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգարխիկ և կուսակցական որոշ ներկայացուցիչներ՝ քննարկելու հայաստանյան ֆորսմաժորի դեպքում իրենց քայլերը:
Արձանագրել են, որ այս պահին որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկելու։ «Թույլ են տալու, որ զարգացումներն իրենց հունով ընթանան, Նիկոլն ինքն իրենով մաշվի, չի լինելու նաև փողոցային պայքար, հնարավորություն է տրվելու ԱԺ-ին` ինքն իրեն «բաղդատվի-զտվի», ինչպես կասեր Գրիգորիչը»,- ասաց մեր աղբյուրը:

Ի դեպ, հավաքվածները խնդիր ունեն լիդերի հարցում, համաձայնություն դեռ չկա, և հարցն այս փուլում չեն արծարծում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:







































