Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
Այսօր ռինգ դուրս կգան եւ կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:









































