Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացավ կիսաեզրափակչի առաջին` «Բանանց»-«Լոռի» հանդիպումը:
Առաջին կեսում թիմերը մի շարք հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը, սակայն ակումբները ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում թիմերին չհաջողվեց օգտագործել իրենց գոլային պահերը: Ի վերջո` այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: «Բանանց»-«Լոռի» 0:0:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին:







































