Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս գնահատել մետրի ու մարդու արժեքը

Հայկական Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարել են: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում: «Հաղթանակը կամ պարտությունը կախված է նրանից, թե դու ինչ նպատակ ես դրել և արդյոք կարողացել ես հասնել քո նպատակին: Այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություններ անենք, կուրծք ծեծենք և ասենք` մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել Պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր Զինված ուժերի, Անվտանգության համակարգի առջև, թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում: Այսինքն` ձախողել հակառակոդի ծրագրերը: Կարծում եմ` բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին: Այսինքն, եթե Զինված ուժերը, անվտանգության համակարգն այդ խնդիրը կատարել են, ապա ինչպես ուզում եք դա կոչեք: Ուզում եք ասեք, որ արհեստավարժորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք ասեք, որ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Արդյունքում` գալիս ենք նրան, որ նրանք խնդիրը կատարել են: Ես համարում եմ, որ մեր Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են»,- ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ կարելի է ժողովրդահաճո հայտարարություններ անել և ասել, եթե ինձ թույլատրեին, ապա ես կգնայի ավելի առաջ: Ըստ նրա` դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից:

«Կամ, միգուցե, վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշերի հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչ են անում: Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները: Եվ դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են խնդիրներ, թերություններ գտնել, գործին չեն աջակցում: Նրանց նպատակն իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է»,-նշեց նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև տարածքների կորստի մասին խոսակցություններին: «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, բացի դրանից գոյություն ունի գնահատական: Ինչ-որ մի բան կոցրել ես, բայց այդ մի բանը ինչ նշանակություն ունի մարտավարական, ռազմավարական, հոգեբանական տեսանկյունից: Նախ եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը. հայկական ուժերը, որպես անվտանգության գոտի, ունեին 800 հազար հա, կորցրել են 800 հա: Մեկ հազարերրոդն էլ չկա: Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չ ունեն, զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հա, և յուրաքանչյուր հա-ի համար` մեկ զոհ, երկու վիրավոր, ենթադրենք, ճիշտ թվերը իրենք գիտեն: Բայց նույնիսկ, եթե կես զոհ, մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատեք տեսեք, այդ 800 հազար հա-ը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք մեր զինված ուժերն ի վիճակի էին ստատուս քվոն վերականգնել, ընտրության խնդիր էր: Արդյո՞ք արժե այդ 800 հÕ ¡-ի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը դեռևս շատ ենք ունենալու»,-հավելեց նախագահը: Նրա խոսքով, շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Այդպիսի մարդկանց նա առաջարկում է անձամբ գնալ և վերցնել, ոչ թե ուրիշներին խորհուրդ տալ:

«Պետք է հասկանալ իրավիճակը և գնահատել արժեքը մետրի ու մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,-հավելեց նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում