Ավստրալական «Մաքդոնալդս»-ը Ծիծաղի միջազգային օրվա կապակցությամբ կատակել է Instagram-ի բաժանորդների հետ։ Ռեստորնաը ներկայացրել է թթու վարունգով նոր բուրգեր՝ մաքփիքլ։
«Աղի վարունգի սիրահարներ, սա նորություն է, որը սպասում էիք: Մենք պատրաստ ենք հայտարարելու, որ մենք սկսում ենք մեր նոր մաքփիքլ բուրգերի արտադրությունը», – նշվում է հաղորդագրության մեջ: Դատելով նկարագրությունից՝ այն պետք է լիներ բուրգեր՝ հյութալի թթու վարունգով, շերտ-շերտ հալած պանիրով, կեթչուպով և տապակած քնջութով նկանակով:
Ավստրալացիները սկսել են տարածել այս հաղորդագրությունը: Օգտատերերից մեկը հայտարարել է, որ պատվիրելու է հազար նման բուրգեր:
Ավստրալիացիները ռեստորան են եկել՝ նորույթը փորձելու համար, բայց այնտեղ նման բուրգեր չի եղել:










































