Wednesday, 15 05 2024
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը:

Արժեւորելով Հայաստանի եւ Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջեւ առկա փոխգործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա համագործակցության աշխուժացման համար:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարեւորությունը: Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ջերմ հարաբերությունների ամրապնդմանը: Նա ևս կարեւորել է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի խորացման գործում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժեւորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաեւ նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները եւ փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարեւորել փոխգործակցության ակտիվացումըմասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության ու գիտակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խթանման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում