Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը դրական էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Դիվանագիտության մեջ հաղթել ու պարտվել ասելը լավ տոն չէ: Մենք միշտ ասում էինք՝ հաղթեցինք, բայց բանից պարզվում է՝ չենք հաղթել: Պետք է ասել չպարտվել, իսկ չպարտվելը դիվանագիտության մեջ արդեն հաղթելու նշան է»,- ասաց Ա. Նավասարդյանը: