Բրիտանական Կոլումբիա կանադական նահանգում 4-ամյա տղան տուժել է երկու քաղցած կատվառյուծների հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է CTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեխան զբոսնել է անչափահաս աղջկա հետ, երբ նրա վրա հարձակվել են կատվառյուծները:
Ինչպես նշվում է, տղան ստացել է ձեռքի, պարանոցի և գլխի լուրջ վնասվածքներ: Նրան հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով:
Հաղորդվում է, որ կենդանիները եղել են խիստ սովահար, և ստիպված են եղել նրանց կրակել:











































