Հայտնի հաղորդավար և լրագրող Ջերեմի Քլարքսոնը հյուրանոցային համարի սանհանգույցում դոդոշ է հայտնաբերել: Նա կեդանուն ցույց է տվել Instagram-ում խնդրել բաժանորդներին խորհուրդներ տալ, թե ինչ անել, գրում է lenta.ru-ն:
8-ամյա Քլարքսոնը տեսել է ինչպես է դոդոշը ցատկոտում զուգարանում և հարցրել երկրպագուներին, թե ինչպես կարող է «դուրս հանել նրան այնտեղից»:
Որոշ ժամանակ անց նա մեկ այլ տեսահոլովակ է վերբեռնել երկկենցաղի մասնակցությամբ`ենթադրելով, որ փաստորեն կոյուղագծերում երկու դոդոշ են ապրում:
Քլարքսոնի երկրպագուները խորհուրդ տվեցին կենդանուն ջրով քշել: Ոմանք առաջարկեցին սպանել սպիտակեցնող նյութով կամ ժավելով:
Երկրպագուները որոշեցին զվարճացնել հեռուստահաղորդավարին`ասելով, որ նա տեղի խոհանոցի սնունդը լավ չի մարսել և սանհանգույցում դրանք կենդանացել են։ Ոմանք գրել են, որ տեսանյութից հետո վախենում են իրենց տան զուգարանը մտնել:

Քլաքսոնը հայտնի Top Gear-ի և «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի բրիտանական տարբերակի հեռուստահաղորդավարն է։ Instagram-ում նա ունի ավելի քան երկու միլիոն հետևորդ։









































