Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Արդյունավետ ֆորմատ, որը պետք է փոխարինի ՄԽ-ն

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

– Կազանի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշումը՝ այլևս չմասնակցել եռակողմ հանդիպումներին, շատերի բնորոշմամբ, խոսում է այն մասին, որ Ռուսաստանի դիվանագիտությունը ԼՂ հարցում ձախողվել է: Պարոն Մանուչարյան, դատելով այն ամենից, ինչ տեղի ունեցավ մինչ Կազանը և Կազանից հետո՝ կարելի՞ է նման բան ասել:

– Ո՛չ, որևէ ձախողման մասին խոսել չի կարելի: Մեր տարածաշրջանում առկա այս իրավիճակի՝ ստատուս քվոյի որևէ փոփոխությունը պետք չէ հիմնական խաղացողներից որևէ մեկին, մասնավորապես այդ ուժերը մեր տարածաշրջանում երկուսն են՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, բայց կա երրորդ՝ շատ շահագրգռված ուժը՝ Եվրոպան, որի հնարավորությունները, սակայն, քիչ են, բայց Եվրոպայի դիրքորոշումն ազդում է առաջին հերթին Միացյալ Նահանգների, ինչպես նաև Ռուսաստանի վրա: ԱՄՆ-ն ստիպված է անընդհատ ցույց տալ, որ ցանկանում է լուծում գտնել այս կոնֆլիկտին, թե ինչպիսին են ԱՄՆ-ի իրական ցանկությունները՝ շատ դժվար է կռահել, որովհետև այն կարող է շատ բաներ անընդհատ վերանայել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինիս համար ԼՂ-ում փոփոխություններն ընդունելի են այն դեպքում, եթե Ռուսաստանը ամբողջ միջանցքը վերցնի իր ազդեցության տակ՝ ըստ էության Հայաստանն ու Ադրբեջանը պայմանականորեն միացնի իրեն: Ահա այս փոփոխությունից դուրս որևէ լուծում անընդունելի է Ռուսաստանի համար, իսկ եթե ԼՂ հակամարտությունը լուծվում է, ապա հաշվի առնելով այս աշխարհի օրենքները, որ հիմնված է փող աշխատելու վրա, ակնհայտ է, որ այդ աշխարհում Ռուսաստանը պարտված է: Այսինքն՝ եթե կոնֆլիկտը լուծվում է, Ռուսաստանն ի սկզբանե պարտվում է Միացյալ Նահանգներին, որն էլ վերահսկելու է այս տարածքը, իսկ որպեսզի Ռուսաստանը պահի իր վերահսկողությունը, պետք է պահպանի այսօրվա վիճակը: Այսինքն՝ եթե խոսենք պարզ, ապա Կազանը հերթական հաղթանակն էր ռուսական դիվանագիտության համար:

– Կազանի հանդիպումից երկու օր հետո Ադրբեջանում տեղի ունեցավ զորահանդես, որի ժամանակ Ադրբեջանն առաջին անգամ ցուցադրեց S-300 համակարգերը, որոնք գնել էր Ռուսաստանից: Չե՞ք կարծում, որ սա ադրբեջանական մեսիջ էր աշխարհին՝ ցույց տալու, որ այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանին է թողնում 30 տարվա վաղեմության ռազմական տեխնիկա, իրենց նման համակարգեր է տրամադրում: Եվ ի վերջո, Ռուսաստանի նման երկակի խաղն ինչո՞վ կբացատրեք:

– Ռուսաստանն իհարկե պետք է Ադրբեջանի հետ փորձի պահպանել և խորացնել որոշակի տիպի հնարավորություններ և S-300-ն այդ շտեմարանից էր: Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանի համար դա որևէ կերպ ընդունելի է, բայց եկեք հասկանանք, թե ինչ է Ադրբեջանը կամ Ադրբեջանն ու նրա մեսիջը աշխարհին: Մեկ-մեկ մեկը, որ նստած է մեծ նավթի վրա, իրեն թվում է, թե ինքը մեծ մարդ է՝ դա բացարձակապես այդպես չէ: Ադրբեջանը ոչ մի բան է այսօրվա աշխարհում: Դա մի տարածք է, որտեղ ինչ-որ բնակչություն է ապրում, և Ադրբեջանում կամային դրսևորումներն անհնարին են, որովհետև որակներն այդ երկրում սարսափելի ցածր են: Ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, թե Հայաստանն էապես տարբերվում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նավթի տակառի վրա նստած չենք, ապա մեր որակները պետք է ավելի բարձր լինեին, որպեսզի նկատելի լինեինք և շատ գործոններ կան՝ առաջին հերթին հենց արցախյան հարցը, որը մեզ կարող էր շատ էական դեր շնորհած լինել, սակայն մեր այսօրվա որակներով մենք նույնպես չկանք, մեր ընթացիկ ընտրանիները զբաղված են փողային բլիթը բաժանելու գործով, ուրիշ որևէ էական գործառույթ մենք չենք դրսևորում: Սակայն վերջին չորս տարվա զարգացումները մի մեծ խոստում են Հայաստանին, որ այն կարող է փոխել իր որակները, իսկ մեզ հիմա երկրում մեծ հեղափոխություն է պետք, և մեր որակները կդառնան այնպիսին, որ մենք կդառնանք էական: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն փորձում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ խոսել այնպես, ինչպես խոսում են փոքր, չարաճճի էակների հետ, որոնց կարող ես նաև ոչնչացնել, բայց քանի որ այսօրվա աշխարհում ընդունված չէ այդպես գործել, ապա բլիթով, մեկ-մեկ էլ վախեցնելով տանում ես քո գործն առաջ:

– Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերի խոսքով, Պենտագոնը չի կարող անտեսել այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար կարևորագույն հիմնախնդիր է և էական դժվարություններ է առաջացնում այդ երկրների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում: Պարոն Մանուչարյան, կարելի՞ է ասել, որ այն բանից հետո երբ Ռուսաստանը հրաժարվեց իր առաջնային միջնորդությունից, այդ դերը ստանձնի Միացյալ Նահանգները, և նման հայտարարությունները հենց այդ ամենի համար են արվում:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանն իր այդ դերից հրաժարվել է, նա պարզապես ասել է՝ մինչև չգաք համաձայնության, չգաք ինձ մոտ: Այսինքն, կոպիտ ասած՝ Ռուսաստանը կողմերին ասել է՝ իմ մոտ կգաք ստորագրելու: Տարբեր ժամանակներ հանդիպումները կազմակերպողները տարբեր են եղել, և այստեղ էլ տարբեր զարգացումներ են հնարավոր: Բայց ճիշտն ասած, մենք ունենք հեղափոխության կարիք, որպեսզի փոխվի մեր արժեհամակարգը, և եթե մենք կարողանանք դա փոխել, ապա արտաքին քաղաքականության մեջ առաջնայինը, վարողը կլինենք մենք: Այդպիսի իրավիճակ եղել է՝ 1988թ. հեղափոխությունը բերել էր նրան, որ Հայաստանը ինքն էր որոշում իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ չկային միջնորդներ: Այսինքն՝ եթե մոտակա ապագայում, խիստ մոտ, տառացիորեն հիմա, այսօր, այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանը չկարողանա իրականացնել այդ հեղափոխությունը, չձևավորի սեփական կամքի դրսևորման համակարգերը, ապա ամեն վայրկյան մենք կարող ենք կանգնել փաստի առջև: Կազանը այդ առումով վերջին զանգն էր՝ այն իմաստով, որ ամեն վայրկյան մենք կարող ենք կանգնել ինչ-որ թելադրանքի առջև, մեզ պարզապես պահում է աշխարհաքաղաքական բալանսը գերտերությունների միջև: Սակայն այդտեղ էլ ամեն վայրկյան առևտրական գործարքներ են ընթանում, և հնարավոր է մի գործարքի արդյունքում մեզ կանգնեցնեն փաստի առաջ: Իրավիճակն այսպիսին է, որովհետև մենք չկանք, մենք պետք է լինենք, մենք պետք է սրընթաց մտնենք մեր քաղաքականության շրջանակները, հակառակ դեպքում, ինչ կա որ, շատ հնարավոր է առաջնային լինի Միացյալ Նահանգները, վաղը կարող է Իրանը լինել, կամ Շանհայան համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ):

– Իսկ Թուրքիա՞ն:

– Թուրքիան մոտակա տասնամյակներում հեռանկար չունի, քանզի մեզանից բացի՝ դիմադրողները շատ են, բայց կարող են ոչ ավանդական խաղացողներ հայտնվել տարածաշրջանում:

– Պարոն Մանուչարյան, նշեցիք, որ կարող ենք հանկարծակի փաստի առաջ կանգնել: Դա ի՞նչ է նշանակում՝ տարածքների զիջո՞ւմ, թե՞ պատերազմ:

– Վերջերս պատերազմի շանտաժը դարձել է մի հեշտ բան: ԼՂ հարցում լուծում չկա աշխարհաքաղաքական հավասարակշռության պատճառով, իսկ ով ասում է պատերազմ, նրան անպայման հարցրեք՝ ինչո՞վ պետք է ավարտվի այդ պատերազմը: Ձեզ պատասխանողը պետք է ի վիճակի լինի նկարագրել մի այնպիսի ավարտ, որը ձեռնտու է թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ի զորու է կանգնեցնել պատերազմը: Իսկ եթե պատերազմը սկսվում է, ապա դա նշանակում է, որ նրանք երկուսով եկել են մի եզրակացության, որ այդ պատերազմը կարող է բերել մի արդյունքի, որը ձեռք է տալիս նրանց երկուսին էլ: Ես այդպիսի լուծում չեմ տեսնում, եթե որևէ մեկը տեսնում է, թող նկարագրի և հետո խոսի պատերազմից:

– Կազանի հանդիպումից հետո շատ է խոսվում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության մասին և հիմնականում հղում է կատարվում Եվրախորհրդարանում ԼՂ հարցի լսումների ժամանակ ֆրանսիացի համանախագահի հայտարարությանը, թե եթե առաջիկայում փաստաթուղթ չստորագրվի, իրենք ստիպված կլինեն նոր հայեցակարգ մշակել: ՄԽ-ում Եվրամիության ներգրավվածության մասին ևս քննարկումներ կան: Այս ամենը, Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է հնարավոր:

– Ես մի շատ արդյունավետ ֆորմատ գիտեմ, որը պետք է փոխարինի ՄԽ-ին: Այդ ֆորմատը հիմնադրել են Հայաստանը և Ադրբեջանը, նաև Լեռնային Ղարաբաղը, և այդ ֆորմատի հիմնադիրը Ադրբեջանի կողմից ավագ Ալիևն էր, և 1992-93թթ. մենք ուղիղ ու շատ արդյունավետ բանակցություններ էինք իրականացնում, որն առավել առաջ էր տանում խնդրի կարգավորումը: Սա մեր խնդիրն է, և սա պետք է լուծվի տարածաշրջանի ժողովուրդների կողմից, իսկ այժմ տարածաշրջանի ժողովուրդները այդ գլոբալ խաղերի մեջ վերածված են մանրադրամի, և այդ ժողովուրդները կարող են ոչնչացվել, ցեղասպանության ենթարկվել մի տակառ նավթի կամ աշխարհաքաղաքական ինչ-որ առավելության համար: Այս իրավիճակում սխալ է վստահել մեր ճակատագիրը այդ գլոբալ խաղացողներին, այն պետք է վերցնել մեր ձեռքը: Եվ նույնը կարելի է ասել նոր հայեցակարգի մասին: Այո, այսօր Արևմուտքը ի վիճակի է նոր հայեցակարգեր առաջարկելու: Այսօր մենք գտնվում ենք մի հսկայական կրկեսում, որտեղ մեզ անդադար ֆոկուսներ են ցույց տալիս, և Արևմուտքը դրա կատարյալ վարպետն է, Ռուսաստանը նետվել է այդտեղ և ուզում է ինքն էլ սովորի, բայց շատ հեռու է վարպետությունից, իսկ մենք այդ կրկեսի հետ որևէ կապ չունենք, դա իրենց կրկեսն է՝ ուղղակի նրանք խաղում են մեր կյանքերով:

– Իսկ Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց որքանո՞վ եք հավանական համարում ներկայիս ստեղծված իրավիճակում, և Ձեր կարծիքով, ո՞վ պետք է դա անի:

– Այն հեղափոխությունը, որի մասին ես խոսեցի, կցանկանայի, որ առաջին հերթին հենց այնտեղ տեղի ունենար: Լեռնային Ղարաբաղը հսկայական պոտենցիալ ունի, ուղղակի դրա մի զգալի մասը հիմա Հայաստանում, Մոսկվայում և աշխարհի տարբեր անկյուններում ճամարտակություններով է զբաղված այս կամ այն փողային խնդիրների հետ կապված: Եթե այդ մարդիկ անգամ իրենց տեղերը մնալով սկսեն զբաղվել քաղաքականությամբ և կապվեն ԼՂ-ի հետ որպես մի համակարգ, ապա ԼՂ-ն կստանձնի այն դերը, որը ստանձնել էր արդեն շնորհիվ իրենց կյանքը զոհաբերած իր զավակների, որոնցով ինքը ցույց տվեց, որ ինքը կայացած, դիմակայող պետություն է: Այսօր այդ պոտենցիալը շպրտված է մի կողմ և աղքատ մուրացկանի տեսքով անդադար խնդրում է քեռիներին իրեն թողնեն մասնակցել բանակցություններին: Լեռնային Ղարաբաղը ինքը պետք է նախաձեռնի գործընթացներ և ինքը մտածի՝ ում թողնի մասնակցել դրանց, ում չթողնի:

– Առաջիկայում նախընտրական տարի է թե՛ միջնորդ երկրներում, թե՛ մեզանում, և կա կարծիք, որ սա պատճառ է դառնալու, որպեսզի ԼՂ հարցում որոշակի դադար տրվի: Ձեր կարծիքով, այդ դադարը կլինի՞, և դա ինչպե՞ս կազդի կարգավորման վրա:

– Ժամանակակից ընտրական տեխնոլոգիաներն այնպիսին են, որ տարածաշրջանային զարգացումները կարող են դառնալ այդ տեխնոլոգիաների բաղկացուցիչ մաս: Մասնավորապես ես տեսնում եմ, որ նման բաներ կարող են պատահել Ռուսաստանի ընտրությունների ընթացքում, և պետք չէ որևէ մեկն իրեն հանգստացնի այն հանգամանքով, որ դադար է լինելու: Մեզ հիմա առաջին հերթին մեր որակների շատ արագ զարգացում է պետք, որպեսզի ի վիճակի լինենք առկա լինել այդ գործընթացներում: Իհարկե, դադար կարող է լինել, բայց պետք չէ մոռանալ, որ աշխարհը բավականին արագ առաջ է գնում, և Ռուսաստանն արդեն այդ վարժությանը սովորել է՝ նախորդ ընտրությունները Չեչնիայի պատերազմի թմբուկների ներքո էր տեղի ունենում: Այսինքն՝ Ռուսաստանի ընտրական կամպանիայի շրջանակներում միանգամայն հնարավոր են ակտիվ գործողություններ, որոնք փոխում են ազդեցությունների շրջանակը թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում, միանգամայն հնարավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում