Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը սիրելի որդի ունի, ինչն ընտանիքի ներսում պառակտման է հանգեցրել։ Այս մասին գրում է Daily Mirror պարբերականը։
Նշվում է, որ այդ պատմության մանրամասները ներկայացվել է «Թագավորական ընտանիքը պատերազմում» փաստավավերագրական ֆիլմում։

Դրա համաձայն՝ առաջնեկը՝ արքայազն Չարլզը, թագուհու սիրելի որդին չի դարձել՝ չնայած որ գահի առաջին հավակնորդն է։ Եղիսաբեթ II-ն ամենաշատը սիրում է արքայազն Էնդրյուին։ Այդ պատճառով եղբայրների միջև որոշակի տարաձայնություն գոյություն ունի։









































