Sunday, 19 07 2026
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

Հողն արդեն իրենց ոտքերի տակից փախել է. փոքր ՀԷԿ-երի մտահոգությունները պայմանավորված են բացառապես սեփականատերերի բիզնես շահերով

Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախագահ Ռոման Մելիքյանը նախօրեին մտահոգություն էր հնչեցրել, ըստ որի, Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը կարող է հայտնվել փակման եզրին, քանի որ ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել և ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ պատճառը, նրա խոսքերով, այն է, որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը և չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան: «Եթե քաղաքականությունը չփոխվի, և որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջև կկանգնենք»,- ասել էր նա:

Այս դժգոհությունները թերևս պայմանավորված են նրանով, որ կառավարությունը սկսել է խիստ վերահսկողություն սահմանել ՀԷԿ-երի կողմից ջրի օգտագործման ծավալների նկատմամբ։ Ժամանակ առաջ կառավարության նիստում վարչապետը շատ խիստ հանձնարարեց ոլորտը կարգավորել։

Խոսվեց նրա մասին, որ ՀԷԿ-երը ջրաչափիչ սարքեր չունեն, և ոչ մի կերպ հնարավոր չէ վերահսկել, թե որքան ջուր է օգտագործվում նրանց կողմից, և հանձնարարեց ստեղծել փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքներն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ՝ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով աշխատանքային խումբ, որը պետք է մեկ ամսում ուսումնասիրեր ոլորտը և արդյունքները զեկուցեր վարչապետին։

Բացի դրանից՝ անցած տարի կառավարությունն օգոստոսի 23-ի նիստում հավանություն տվեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը լրջորեն խստացնելու է ՀԷԿ-երի շահագործման կանոնները, սահմանվելու է այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ռոման Մելիքյանի մտահոգությունները բացարձակ արդարացված չեն, այդ մտահոգությունները պարզապես հիմնված են իրենց մտավախությունների վրա, քանի որ այլևս իրենց համար լոբբինգ անողների մեծ մասը կառավարությունում չէ։ «Այդ մտահոգությունները բացառապես պայմանավորված են հենց իրենց բիզնես շահերով, որ հողն արդեն իրենց ոտքի տակից փախել է, լոբբինգ անող չկա։ Հարցն այն է, որ այդ ասոցիացիան սպասարկում է կոնկրետ շահեր՝ հաշվի առնելով, թե Հայաստանում փոքր ՀԷԿ-երի հիմնական մասն ում է պատկանում և ովքեր են դրանց իրական կամ թաքնված սեփականատերերը։

ՀԷԿ-երի 80 տոկոսի տեխնիկատնտեսական և այլ հաշվարկներ տարբեր պատճառներով սխալ են արված և բնական է, որ տարբեր կլիմայական փոփոխությունների, ջրերի ծավալների նվազման հետևանքով իրենք կանգնելու էին ֆինանսական խնդիրների առաջ։ Դա միանշանակ է։ Միանշանակ է նաև այն, որ այդ ոլորտն ամբողջությամբ լոբբինգ էր արվում նախորդ կառավարության, իշխանությունների ժամանակ։ Բոլոր փոփոխությունները օրենսդրական կատարվում էին ի շահ փոքր ՀԷԿ-երի։ Այնպես որ պետք չէ հեքիաթներ պատմել։ Ավելի լավ է այդ հեքիաթներ պատմողները վարչապետի ասածի պես հանգիստ նստեն տեղները։ Դեմագոգիայով պետք չէ զբաղվել»,- ասաց Գալստյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի փոքր ՀԷԿ-երի 80 տոկոսը կառուցված չէր լինի, եթե նախկին կառավարությունները ի շահ նրանց մի շարք որոշումներ ընդունած չլինեին, որի համար կոնկրետ անձինք լոբբինգ էին անում։ «Ես անձամբ եղել եմ 85 ՀԷԿ-ում և տեսել եմ ամեն ինչ։ Իրենց փաստաթղթերում գրված է, որ այդ պահին գետով պետք է անցնի 500լիտր/վայրկյան, բայց այդ գետում 50 լիտր/վայրկյան ջուր է։ Ինչպես կարող է այդպիսի բան լինել։ Իսկ դա այդպես է եղել, քանի որ իրենք են արել։ Ոլորտն ամբողջությամբ եղել է բարձիթողի վիճակում, ոչ մի վերահսկողություն չի եղել, ինչ ուզել, արել են, ոնց ուզեցել, արել են»,-ընդգծեց բնապահպանը։

Գալստյանի խոսքերով՝ որքան էլ ներկայիս կառավարությունը, վարչապետը փորձեն ոլորտը կանոնակարգել, դեռ արդյունք չի լինի, քանի որ այս պահին դեռևս վարչապետին ինֆորմացիա փոխանցողները հիմնականում հին կառավարությունից, հին Հայաստանից մնացած կադրեր են։
«Վարչապետի ասածները լավ բան են, բայց դրանք չի կարող իրականացնել, քանի որ իր կողքին կանգնածները հին մարդիկ են, որոնք սխալ հուշումներ են անում, իրավիճակը հստակ ու հավաստի չեն զեկուցում վարչապետին՝ սկսած տարբեր նախարարներից մինչև այլ աշխատողներ։ Այդ մարդկանց փոխել է պետք, որպեսզի արդյունք լինի»,- նկատեց Լևոն Գալստյանը։

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի խոսքերով՝ 2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քննարկումներ տեղի ունեցան Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երում ջրաչափական սարքերի բացակայության խնդրի շուրջ ՝ ինչը որոշակի դժգոհությունների ալիք առաջացրեց փոքր ՀԷԿ-երի սեփականատերերի շրջանում:

Փոքր ՀԷԿ-երի միության դիրքորոշումը հետևյալն էր՝ ջրի ծավալի հաշվարկման բանաձևի կիրառումը հիդրոկայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի մեծության միջոցով

խնդրի հետ կապված փոքր ՀԷԿ-երի միությունը քննարկումներ իրականացրեց բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ :

2019-ի մարտի 14-ին կառավարությունը ընդունեց որոշում, որով կանոնակարգվում է ՀՀ տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում: Այս որոշմամբ հնարավորություն կընձեռվի փաստացի արտադրած էլէներգիայի մեծության հիման վրա որոշել ջրօգտագործման ծավալը, ինչն իր հերթին գործիք կհանդիսանա ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալի նկատմամբ սահմանել վերահսկողություն:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա 185 գործող ՀԷԿ, ևս մոտ 33 կառուցվող, լիցենզավորվող կայաններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում