Հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքը ներկայացել է շվեդական H&M ապրանքանիշի զգեստով։
Instagram-ում հրապարակված լուսանկարներում Իրինա Շեյքը ծաղկավոր զգեստով է, որը մոդելի կերպարին անմիջականություն և գարնանային թեթեևություն է հաղորդում։ Շարժվելիս զգեստը մերկացնում է նրա ոտքերը և ուսերը։ Մոդելը մազերը հավաքել է, իսկ գարնանային կերպարը համալրել են սև բոկոտիկները։

Իրինան նաև նրբաճաշակ զարդեր է կրել՝ ոսկե կախազարդ և սև կաշվե կապիչով ժամացույց։ Գեղեցկուհու շուրթերը շագանակագույն շրթներկով են ներկված եղել։









































