Այսօր՝ մարտի 29-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները և քննարկում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթները 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կրկին ելույթ ունենալով և կրկին հղում անելով հայերենին՝ ասաց. «Ներկայացված տեքստը բացառում է միևնույն թեկնածուի առաջադրումը, և դա ազդարարվել է «նոր» բառով: Եթե մենք «նոր» բառը գրում ենք և այլ բան ենք հասկանում դրա տակ, ապա կասկածի տակ ենք դնում հայոց լեզվամտածողությունը: Մենք պնդում ենք, որ այդ բառի մեջ հատուկ նպատակ կա, այն է՝ հարգանք արտահայտվի մի պետական մարմնի կողմից մեկ այլ պետական մարմնի նկատմամբ, և միևնույն անձին անընդհատ չառաջադրի այդ նույն պետական մարմինը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































