Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնա»-ի ներկա սերնդի մասին:
Կատալոնական ակումբի 7 ֆուտբոլիստներ, որոնք մեկնարկային կազմում դուրս եկան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափկիչ խաղում, հանրահայտ «Լա Մասիա» ակադեմիայի սաներն են: Այդ թվում` Մեսսին, Չավին և Ինիեստան:
««Բարսելոնա»-ի բախտը բերել է, որ սեփական դպրոցում նման ֆուտբոլիստներ են աճել, սակայն դա բացառիկ դեպք է»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Le10sport-ը:
««Ռեալ»-ը նախընտրում է արդեն կայացած համաշխարհային մակարդակի աստղեր ձեռք բերել, քան շեշտը դնել սեփական դպրոցի սաների վրա»,- նշել է մադրիդյան ակումբի նախագահի խորհրդական Զիդանը :