Մոցարտի երաժշտությունը բարձրացնում է «Իբուպրոֆեն» դեղահաբի արդյունավետությունը: Այս մասին հայտնել են Յութայի համալսարանի գիտնականները։ Փաստն ապացուցվել է մկների վրա գիտափորձի միջոցով։ Պարզվել է, որ իբուպրոֆեն-երաժշտություն համադրությունը բորբոքային գործընթացների ժամանակ 93 տոկոսով թուլացնում է ցավի զգացողությունը:
Մոցարտի բուժիչ ստեղծագործությունների ցանկը կազմել են պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ:
Պարզվել է, որ երաժշտության եւ իբուպրոֆենի համադրությունը հզոր ցավազրկող հատկություն ունի։ Այսպիսով՝ «Իբուպրոֆեն»-երաժշտություն համադրությունը բորբոքային գործընթացների ժամանակ 93 տոկոսով թուլացնում է ցավի զգացողությունը, իսկ կանաբիդիոլի կամ NAX 5055-ի ընդունումը Մոցարտ լսելիս՝ 21 և 9 տոկոսով։
Գիտնականների խոսքով՝ ավելի վաղ ոչ մի դեղորայք այնքան արագ թերապևտիկ աղդեցություն չի ունեցել, որքան «Իբուպրոֆեն»-ը։ Բացի այդ, վիրահատական միջամտությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվում Մոցարտի երաժշտություն լսել․ այն 77 տոկոսով կարող է նվազեցնել ցավը։












































