Միացյալ Նահանգներում Powerball վիճակախաղով 768.4 մլն դոլարի չափով ջեք փոթ է խաղարկվել: Հաղթող տոմսը վաճառվել է Վիսկոնսին նահանգի 40000 բնակչությամբ Նոր Բեռլին քաղաքում, հաղորդում է Chicago Tribune-ը:
Երջանիկ հաղթողի անունը դեռ հայտնի չէ, սակայն Վիսկոնսին նահանգում գործող օրենքով հաղթողի անձը պետք է բացահայտվի: Հաղթանակի մասին հայտնելու համար հաղթող տոմսի տիրոջը 180 օր ժամանակ է տրամադրվում:
Ըստ Reuters-ի, խաղարկված ջեք փոթը վիճակախաղի պատմության մեջ երրորդ խոշորագույնն է: Հաղթող վիճակախաղի տոմսի վաճառքի կետը կազմակերպիչների կողմից 100 հազար դոլար կստանա:









































