Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տասնամյակի մենամարտն ավարտվեց Կլիչկոյի հաղթանակով (տեսանյութ)

Այսօր ուշ գիշերը գերմանական Համբուրգ քաղաքի «Իմտեկս Արենա» մարզադաշտում 50 հազար հանդիսականների ներկայությամբ կայացավ անգլիացի Դևիդ Հեյի և ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի երկար սպասված մենամարտը, որում խաղարկվում էր միանգամից 3 (IBF, WBA, WBO) չեմպիոնական գոտի: Գերծանրքաշային կարգում վերջին անգամ նման աստղային մենամարտ տեղի էր ունեցել հեռավոր 1999 -ին, երբ Լենոքս Լյուիսը հաղթեց Էվանդեր Հոլիֆիլդին:

Առաջին ռաունդը երկուսն էլ շատ ակտիվ սկսեցին: Կլիչկոն անընդհատ փորձում էր իր ֆիրմային ջեբ հարվածներն անցկացնել, սակայն բրիտանացին արագության հաշվին կարողանում էր ամեն անգամ խուսափել: Բռնցքամարտիկները նույն ոճով շարունակեցին մինչև 5-րդ ռաունդը: 5-րդ ռաունդում Կլիչկոն կրկնակի հարվածով քիչ էր մնում տապալեր Հեյին, սակայն բրիտանացին մեծ ջանքերի գնով կարողացավ ոտքի վրա մնալ:

6-րդ ռաունդից սկսած ուկրաինացու մոտ հոգնածություն էր նկատվում և 7-րդ ռաունդում մրցավարն անգամ միավոր հանեց Կլիչկոյից` անընդհատ մրցակցից կախվելու համար: Բացի այդ Հեյին հաջողվեց երկու լավ հարված անցկացնել: 7-րդ և 8-րդ ռաունդներն անկասկած գրանցվեցին բրիտանացու օգտին:

Այդուհետ Կլիչկոն հավաքվեց և հաջորդ 3 ռաունդներում մրցակցից շատ ավելի ակտիվ էր գործում: Վերջին 12-րդ ռաունդն անցավ անհամեմատ սուր պայքարում. երկու մարզիկներն էլ ցանկանում էին մեկ հարվածով ավարտել մարտը, սակայն նոկաուտ այդպես էլ չգրանցվեց:

Արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Վլադիմիր Կլիչկոյին (118:108, 117:109, 116:110):

Փաստորեն իրականացավ Կլիչկո եղբայրների երազանքը. այժմ նրանց են պատկանում գերծանրքաշային կարգում չեմպիոնական բոլոր 4 գոտիները: Իսկ Հեյը դեռ մինչև մարտն էր հայտարարել, որ այս հանդիպումը վերջինն է լինելու իր կարիերայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում