Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոգիլևի շրջան կովերի ֆերմաներ այցելության ընթացքում արված իր կոշտ հայտարարությունների և կադրային փոփոխությունների մասին բացատրություն է տվել: Այս մասին հաղորդում է նրա մամլո ծառայությունը՝ գրում է korrespondent.net-ը:
«Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ հարցն այնքան էլ այն չէ, որ այնտեղ կովերը կեղտոտ են, պարզապես մարդիկ չգիտեն, որ այդ կովերը երկրի համար ոսկու արժեք ունեն», – ասել է Լուկաշենկոն:
Երկրի նախագահը նշել է, որ հաշվի առնելով կենդանիների արժեքը՝ նրանց պահպանման պայմանները անընդունելի են:










































