Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը օգնել է Սան Ֆրանցիսկո – Լոս Անջելես չվերթի ուղևորներին, ում օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կալիֆորնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է USA Today-ը։
Ինքնաթիռում գտնված դերասանը վայրէջքից հետո ավիաընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվել է մինիվեններ մասին, որոնք մարդկանց կհասցնեն նշանակակետ, իսկ փոխադրամիջոցների ժամանումից հետո նրանց համար շրջագայություն է կազմակերպել ներկայացնելով Բեյքերսֆիլդի պատմությունը։
https://twitter.com/LikeAskAlexa/status/1110412017158881281?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1110412349607862272&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2019%2F03%2F28%2Fkind_keanu%2F
Բացի այդ Կիանուն զվարճացրել է շրջապատող մարդկանց նրանց համար քանթրի կատարող Վին Սթյուարթի It’s Such a Pretty World Today երգը միացնելով և նրանց հետ սելֆիներ անելով։

Ճանապարհորդության ավարտից հետո որոշ ուղևորներ պատմել են դերասանի բարի արարքների մասին և համացանցում հրապարակել նրա մասնակցությամբ տեսանյութեր։











































