Wednesday, 08 05 2024
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը

«Հայ ժողովուրդը ՝ ուրիշ ժողովրդի արյան գնով ստացավ մի փոքր հույս»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյան, այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ Ուկրաինայում՝ կարելի՞ է դաս  համարել նաև Հայաստանի համար: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք այդ ամենից հետո տեսնում մեզ մոտ:

Ես կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցածը ազգային-ազատագրական շարժում էր, և այդ ազգային-ազատագրական շարժումն ավարտվեց  ուկրաինացի ժողովրդի հաղթանակով, ռուսական իմպերիալիզմը պարտվեց: Իսկ առանց Ուկրաինայի՝ ռուսական իմպերիա չի կարղ գոյություն ունենալ, այսինքն՝ ռուսական իմպերիան ուղղակի դարձավ մեծ տարածքով պետություն: Գուցե Ռուսաստանը ինքը դառնա ազգային պետություն, ուկրաինացիները ազատագրեցին ոչ միայն իրենք իրենց, այլև Ռուսաստանի մյուս ժողովուրդներին՝ ազատություն տվեցին հենց ռուս ժողովրդին: Վերջապես ռուս ժողովուրդը պետք է թոթափի իրենից իմպերիալիստական ժողովուրդ լինելու բեռը: Կարծում եմ՝ դրանից պետք է ազատվեն նաև Ռուսաստանի մյուս ժողովուրդները: Դա շատ  ծանր հատված էր ռուսական իմպերիալիզմին, և փառք ու պատիվ ուկրաինացի ժողովրդին:

Հայ ժողովուրդը այս անգամ առանց մեծ կորուստների, ուղղակի ուրիշ ժողովրդի արյան գնով ստացավ որոշակի հույս, որ ավելի շուտ ինքը կազատվի, քան ենթադրվում էր:

Կարո՞ղ ենք այս ամենից հետո ասել, որ ռուսական իմպերիայից առանց արյան ազատվել հնարավոր չէ: Հայաստանի համար սա ճանապարհ բացե՞լ է արդեն , թե՞ նույն ճանապարհը նաև մենք պետք է անցնենք:

Անկախ նրանից, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում և Ռուսաստանում՝  հայկական պետությունը միշտ վտանգված է: Կողքի հարևանների կողմից հայկական պետությունը համարվում է ապօրինի պետություն, այսինքն՝ մենք շրջապատված ենք ոչ թե հարևաններով, այլ հակառակորդներով: Հենց առիթ լինի և հնարավորություն՝ հակառակորդ պետությունները կոչնչացնեն  մեր պետությունը: Այդ իմաստով մենք պետք է միշտ զգոն լինենք և միշտ պատրաստ լինենք պաշտպանել մեր ինքնությունն ու հայկական պետությունը:

Իսկ ի՞նչ է սպասվում մեզ ուկրաինական դեպքերից հետո՝ կարծում եմ, որ Ռուսաստանին երբեք չի կարելի վստահել, Ռուսաստանն անվստահելի երկիր է: Ռուսաստանի ամբողջ պատմությունը ագրեսիայի պատմություն է, դա ոչ հումանիստական պետություն է: Այսինքն՝ պետություն, որը ղեկավարվում է 21-րդ դարում միջնադարյան արժեքային համակարգով, որտեղ դիսկրիմինացիոն օրենքներ կան: Այսինքն՝ այդպիսի երկիրը միշտ վտանգավոր է, և քանի որ Հայաստանը շատ մեծ կախվածության մեջ է այդ երկրից՝ Ռուսաստանից, ուրեմն միշտ վտանգ կա, նա կարող է  և՛ որպես դաշնակից, և՛ որպես հակառակորդ մեզ վնաս տալ: Բոլոր դեպքերում, Ռուսաստանը  վտանգավոր երկիր է, Ռուսաստանը վտանգավոր է նույնիսկ իր երկրի քաղաքացիների համար: Հետադիմական արժեքներով ղեկավարվող երկիրը վտանգավոր երկիր է, մենք պետք է զգոն լինենք:

Մաքսային միության հետագա ճակատագիրն ինչպե՞ս կարելի է  պատկերացնել: Կարո՞ղ ենք ասել նաև, որ անհավանական է այս ամենից հետո Հայաստանի անդամակցությունն այդ միությանը:

Ես հույս ունեմ, որ  ռուսական ծրագրերը առանց Ուկրաինայի էապես կփոխվեն, այդ թվում և՝ Մաքսային միությունը, որպես քաղաքական միություն, ընդհանրապես բացառված է, դա չի կարող քաղաքական միություն լինել: Իսկ որպես տնտեսական միություն՝ Ռուսաստանը պարզապես կխեղդվի իր ծրագրերի մեջ: Ես հույս ունեմ, որ մենք այս փորձանքից կպրծնենք և ոչ շատ ուշ, դա կարող է շատ շուտ տեղի ունենալ: Ես ուզում եմ ասել, որ Մաքսային միություն, սովետական միություն… այդ բոլոր միություններն ուղղակի իմպերիալիստական ծրագրեր են, և դրանք չեն կարող գոյություն ունենալ, 21-րդ դարում գաղութատիրություն լինել չի կարող, մանավանդ, որ Ռուսաստանը կրում է  այդ իմպերիայի արժեքները, բայց ռեսուրսներ չունի՝ ո՛չ նյութական, ո՛չ քաղաքական, ոչ էլ բարոյական: Պարզապես իմ ամենահոռետեսական պատկերացումն այն է, որ Ռուսաստանը հիմա այնքան թափթփված է, որ իր առջև դրված խնդիրը չի կարող լուծել, այդ իմաստով մենք կազատվենք Մաքսային միությունից: Ռուսաստանն իր առջև դրած խնդիրները չի կարող լուծել՝ կձախողվի:

Այս  ամենից հետո ի՞նչ զարգացումներ եք տեսնում Ուկրաինայում,  խոսվում է երկրի մասնատման մասին: Դա ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա:

Հայաստանն ուղղակի կշահի, Հայաստանը շահեց: Ուկրաինայում տեղի ուենցած իրադարձությունները Հայաստանի օգտին էին:  Վիրավորված, թուլացած իմպերիան՝ մեր հակառակորդը, խոցված է: Ուկրաինան մեզ մեծ աջակցություն ցույց տվեց: Իսկ Ուկրաինայում ի՞նչ տեղի կունենա՝ շատ դժվար է  ասել, բայց շատ քիչ հավանական է, որ Ուկրաինան կմասնատվի: Ուկրաինայի մասնատման մասին էլի խոսում են  ռուսական իմպերիալիստները, այսինքն՝ նրանք Ուկրաինային սեպարատիզմով սպառնում են, որպեսզի ներգրավեն իրենց իմպերիալիստական ծրագրերի մեջ: Բայց ես կարծում եմ, որ Ուկրաինան նախ ինքը չի պառակտվի, քաղաքական էլիտան դա թույլ չի տա, քաղաքացիները դա նույնպես չեն ցանկանա: Բացի այդ՝ Ուկրաինան ունի դաշնակիցներ, դաշնակիցների շահերից չի բխում Եվրոպայում ծանր և տագնապալի հարևանություն ունենալ: Աշխարհի բոլոր ժողովուրդներին հարմար է  խաղաղ և ամբողջական, դեպի ժողովրդավարություն գնացող Ուկրաինա: Իսկ պառակտումը դա միայն Ռուսաստանի խարդավանքն է Ուկրաինայի դեմ, սպառնում է քաղաքացիական անախորժություններով իր կարգավիճակը բարձրացնելու համար՝ կամ իմպերիա, կամ երկրորդ կարգի քաղաքացիություն ուկրաինացի ժողովրդի համար ռուսական իմպերիայում, կամ արյունահեղություն, անկայունություն, տնտեսական կամ քաղաքական ճգնաժամ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը դա չի կարող անել: Ռուսաստանը չի կարող ծվատել Ուկրաինան՝ դա իր ուժերից վեր է: Ես կարծում եմ, որ այդ շարժումը կարող է տեղափոխվել բուն Ռուսաստանի տարածք, այսինքն՝ Ռուսաստանը պետք է մտածի ոչ թե Ուկրաինան պառակտելու մասին, այլ  իր երկրի ամբողջականությունը պահպանելու մասին: Իսկ այդ պառակտումը դեռ հարյուր տարի առաջ պետք է տեղի ունենար, Ռուսաստանը պետք է դառնա քաղաքակիրթ եվրոպական պետություն:

Պարոն Արշակյան, նշեցիք, որ  Հայաստանն այս ամենից կշահի, բայց արդյո՞ք Հայաստանի պրոռուսական իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը ցանկություն ունեն պոկվել ռուսական լծից: Մենք նույնիսկ ՄՄ-ի դեմ բազմամարդ բողոքի ակցիաներ չունեցանք:

Ես խորապես վստահ եմ, որ Հայաստանի պրոռուսական խավը՝ դա խորամանակ խավն է, դա խորամանկություն է: Իրականում հայ ժողովուրդը մենթալիտետով, իր պատմությամբ այդպիսին չէ: Նրանք, ովքեր պրոռուսական են իրենց համարում ՝ նրանք հանձնվող են: Դա միջնադարյան երազանք է, որ Եվրոպայի հզոր, բարեգործ ժողովուրդը կգա, կփրկի հայ ժողվրդին, և մենք այդ հզոր, մարդաասեր բարեգութ ժողովրդի թևի տակ կապրենք բարեգութ կյանքով: Դա հին պատմություն է, և մերոնք այդ հին պատմության ազդեցության տակ են՝ հենց այնպես ռուսները կգան, մեզ կփրկեն՝ մինչև լավ օրերը կգան: Իրենք չգիտեն, որ այդ լավ օրերը արդեն եկել են, նրանք պատուհան չունեն, որ դուրս նայեն տեսնեն,  թե որ դարն է դրսում: Նրանք դեռ չգիտեն, որ դարը փոխվել է: Նրանք տանից դուրս չեն եկել, հենց դուրս գան, կտեսնեն, որ Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, ինչպես նաև մյուս պետությունները: Հենց մեր ու Ռուսաստանի շահերը համընկնում են՝ նրանք մեր կողքին են, հենց մեր ու Ռուսաստանի շահերը չեն համընկնում, հայտնվում ենք բարիկադի հակառակ կողմում: Դա մանկամտություն, հետադիմություն, խավարամտություն է, որ մտածում են, եթե գնանք  ռուսներին քծնենք, ուրեմն դրանով շահում ենք, իսկ քծնանքը երբ քաղաքական գործիչները, քաղաքական շարժումներն են անում՝  առավել նողկալի է: Այդ ամենը պատիվ չի բերում մեր քաղաքական ուժերին:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում