Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախկին իշխանության թիվ մեկ խնդիրը եղել է իշխանությունը պահելը, և դրան են եղել միտված ընտրությունները կեղծելը, կոռուպցիան, քաղբանտարկյալները և այլն. «Իմ օրակարգում իշխանությունը պահելը ոչ միայն 1-ին կետը չի, այլև ընդհանրապես այդպիսի հարց չկա: Եթե հանկարծ դա հայտնվի իմ օրակարգում, ես կհամարեմ, որ այն ճանապարհը, որ անցել եմ, իզուր եմ անցել»:
Նա հորդորեց զերծ մնալ նախկին դիսկուրսներից և եղած ջանքն օգտագործել համակարգային և որակական փոփոխությունների վրա. «Այս նոր տրամաբանությունը դիսկուրսի և քննարկման նոր որակ է պահանջում: Մեզ այստեղ բերել է ժողովուրդը, և մեզ այստեղից կարող է հեռացնել ժողովուրդը: Բայց դա չի նշանակում, որ մենք որևէ կերպ կհրաժարվենք այդ ծառայությունը մինչև վերջ և անմնացորդ անել»:
Վարչապետը զուգահեռներ տանելով քաղաքական և տնտեսական հեղափոխությունների միջև՝ ասաց. «Շատերին թվում է, թե քաղաքական հեղափոխությունը տևել է մարտ 31-ից մինչև մայիսի 8-ը. ոչ, հարգելիներս, դա շատ ավելի երկար է տևել, էնքան երկար, որ շատերը չգիտեն դրա մեկնարկի մասին: Ես մի բանաձև եմ արտահայտել հեղափոխության, և դա արտահայտվել է թվաբանությամբ՝ 1+1+1: Եվ այսօր 1+1-ի գործողությունը տեղի է ունենում նաև տնտեսական հեղափոխության կոնտեքստում»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































