Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ Հարկային օրենսգրքին և ասաց. «Այն շատ խրթին է ու պահպանված չէ իրավական որոշակիության սկզբունքը և գուցե թե վանի շատուշատ ներդրողների»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ Հարկային օրենսգրքի մի քայլով փոփոխությունը ճիշտ մոտեցում չէ. «Պետք է հետևողական բարեփոխումների ճանապարհով գնանք: 100 տնտեսագետ կտա Հարկային օրենսգրքի փոփոխության 150 տարբերակ: Նոր թշնամի է դուրս եկել՝ մենք ուզում ենք սնայպերով խփել բոլոր բարձր աշխատավարձ ստացողներին: Մեր քաղաքական գիծը ՀՀ-ում բարձր աշխատավարձերի քաղաքականությունը խրախուսելն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































