«Հարթ Երկիր» միջազգային կոնֆերանսը իր կայքում հայտարարել է դեպի Անտարկտիկա ճամփորդությանը պատրաստվելու մասին։ Ուղևորության նպատակն է՝ ստուգել իրենց գաղափարն այն մասին, որ Երկիրը հարթ մակերևույթ է և կողքերից շրջապատված է սառցե պատերով։
Ճանապարհորդության մանրամասները և ժամկետները դեռ հայտարարված չեն։
Հարթ Երկրի տեսության կողմնակիցները համարում են, որ լուսանկարները, որոնցում շրջանաձև մոլորակ է պատկերված կեղծված են և մի մասն են այն համընդհանուր դավադրության, որի մասնակիցն են ինչպես խոշոր պետությունների ղեկավարություններն, այնպես էլ NASA-ն։