Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Սպառողական վարկերի հարցի շուրջ քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց, որ իր ընտանիքը վարկով է գնել լվացքի մեքենա, և մինչև հիմա այդ վարկը փակում է: Դրան հաջորդեց ԱԺ նախագահի խոսքը, թե ուզում էր ապառիկով հեռուստացույց գնել, սակայն չտվեցին, որովհետև ԴԱՀԿ-ն կալանք էր դրել իր հաշվի վրա:
«Իզուր ասացիք՝ հսկայական ներքաղաքական ինտրիգ դրեցիք դաշտում, որը առաջիկա 6 ամիսների քննարկման հիմնական նյութն է լինելու: Հեսա կգրվի, որ դուք Զեյնալյանի հետ ինչ-որ ներքաղաքական պրոբլեմ ունեք, ինքը ձեր ոտքի տակն է քանդում, դուք՝ իր, դրա համար ինքը հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք է դրել»,- արձագանքեց Փաշինյանը և հավելեց. «Հա, ընդ որում, ե՞ս եմ ասել, որ կալանքը դնեն, թե՞ ես չեմ ասել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































