Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հիշեցնելով կառավարության ծրագիրը, ըստ որի՝ 2023 թվականին ծայրահեղ աղքատությունը պետք է վերանա, հարցրեց. «Առաջանցիկ ծրագիր ունե՞ք. փառք ու պատիվ կլինի, եթե մի-երկու տարի շուտ հաղթահարեք, թե՞ ուզում եք տենց շոչիկով, ժամացույցով գաք հասնեք մինչև 2023 թվականը, վերջում էլ արտաքին մարտահրավերներ կառաջանան կամ այլ խնդիրներ կլինեն, կասեք՝ դե սենց ա, չենք կարողանում»:
Նա անդրադարձավ նաև կապիտալ ծախսերի արդյունավետության հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում:












































