Saturday, 22 06 2024
«Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության կատարած աշխատանքից»․ նախարար
Գազայի հատվածում գնդակոծվել է Կարմիր խաչի գրասենյակը
Արցախի «կրոնապետությու՞ն»
Հանրաքվեն դրական ընկալում կունենա Արևմուտքում. լավ գաղափար է՝ անկախ ինտեգրման արագությունից
Շատ ավելի ռիսկային է մնալը Ռուսաստանի անվտանգային համակարգում․ դեպի Արևմուտք շրջադարձն անհրաժեշտ է
21:45
Հոլոքոստը վերապրած 102-ամյա կինը` Գերմանիայի Vogue-ի շապիկի աստղ
Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը
ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը
Փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հարցը
Կարևորվել է ուղիղ օդային չվերթների գործարկումը․ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է
20:30
Մեքսիկայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
20:15
Հռոմի պապն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ
ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ
Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
19:15
Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա
18:45
Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
18:30
Իտալիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. մահացածների մեջ կան անչափահասներ
18:15
Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը
Բաքվում՝ Իրանի «ղաջարական իմպերիային» սպասելիս
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Caesar-ը իրեն լավագույնս է դրսևորել Ուկրաինայում. հեշտ և արագ յուրացվող զինատեսակ է
Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք
Ռուսական ականջներից բացի տեսնում եմ նաև ոտքեր, ձեռքեր. դադարեցրե’ք շարժումը, գոլորշու է նման
17:09
Լեհ երկրպագուները անկարգություններ են արել Գերմանիայում, շշեր շպրտել ոստիկանների ուղղությամբ
Իսրայելի կեղծ ու մտացածին մեղադրանքը Հայաստանին
Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու․ Դանիել Իոաննիսյան
Խոշոր հրդեհ Աստանայի բնակելի համալիրներից մեկում
16:15
Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել

Հայաստանի ջանքերը պետք է պարգևատրվեն. Կոնգրեսն ու Թրամփը կաջակցեն

Ամերիկայի հայկական կազմակերպությունները գործադրում են ամեն ջանք, որպեսզի նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարական առաջընթացը արտացոլվեն հայ-ամերիկյան հարաբերություններում և մեր երկրի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ: Այլ խոսքերով՝ հայ համայնքը փորձում է այնպես անել, որ Միացյալ Նահանգները էապես մեծացնի Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը և ֆինանսական օգնությամբ աջակցի Հայաստանում իրականացվող ներքին բարեփոխումներին:

Հայ-ամերիկյան հարաբերությունները վերափոխել ռազմավարականի

Ամերիկահայ համայնքի ակտիվ գործիչները, հայամետ լոբբիստները, այդ թվում՝ կոնգրեսականները վաղուց են խոսում, բարձրաձայնում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները առաջին հերթին քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում խորացնելու և նոր՝ ռազմավարական հարաբերությունների մակարդակի բարձրացնելու մասին: Եվ հիմա, երբ Հայաստանի քաղաքական վերնախավը, հայ հանրությունը օրինակելի և բացառիկ խաղաղ ցույցերով, քաղաքական գործընթացների միջոցով կարողացան երկրում իրականացնել քաղաքական արմատական փոփոխություններ՝ օրինակ դառնալով ամբողջ աշխարհի համար ու էլ ավելի մոտենալով ժողովրդավարական այն արժեքներին և գաղափարներին, որոնց դրոշակակիրը տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում եղել է Միացյալ Նահանգները, կարծես լավագույն պահն է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զարկ տալու և դրանք երկկողմ փոխշահավետ համագործակցության մակարդակի բարձրացնելու համար: Սա, իհարկե, կարելի է համարել հեռահար նպատակ, բայց առայժմ Հայաստանի կառավարությունն իսկապես ունի Եվրամիության և Միացյալ Նահանգների գործուն աջակցության կարիքը՝ նախաձեռնված բարեփոխումները հաջողելու համար:

Շուրջ 130 մլն դոլարի օգնություն

Կոնգրեսում՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում, մի քանի օր առաջ քննարկվում էր հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Հանձնաժողովի առջև ելույթ են ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ հաշվի առնելով Հայաստանում գրանցված ժողովրդավարական հսկայական առաջընթացը՝ Հայաստանին հատկացվող ամերիկյան ֆինանսական օգնությունը պետք է էապես ավելացվի:

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը ասել է, որ 2018 թվականը նշանավոր տարի էր Հայաստանի համար և դա պետք է արտացոլվի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ: Նա կոչ է արել կոնգրեսականներին 100 մլն դոլարի օգնություն հատկացնել ժողովրդավարական զարգացման ուղին բռնած Հայաստանին: Հայազգի գործիչը կոչ է արել ևս 10 մլն դոլար տրամադրել Հայաստանի զինված ուժերի զարգացմանը և հավելյալ 20 մլն դոլար՝ Մերձավոր Արևելքից Հայաստանում ապաստանած փախստականներին:

Հայաստանին և Արցախին օգնելու կարևորությունը

Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը իր հերթին կոչ է արել Կոնգրեսին ավելի քան 70 մլն դոլար ներդնել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և ԱՄՆ-Հայաստան հարաբերություններ զարգացնելու և դրանք ռազմավարական մակարդակի բարձրացնելու մեջ: Քարաքաշյանը բացատրել է կոնգրեսականներին, որ մի շարք ծրագրերով Հայաստանին և Արցախին ֆինանսական օժանդակություն հատկացնելով՝ Վաշինգտոնը Կովկասում առաջ կմղի ԱՄՆ-ի ազգային շահերը և կխրախուսի ամերիկյան հիմնական արժեքների տարածմանը: Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն առաջարկել է, առաջինը, 30 մլն դոլար հատկացնել Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ նպաստելով հայ-ամերիկյան հարաբերությունները օգնության վրա հիմնված հարաբերություններից առևտրի վրա հիմնված համագործակցության վերածելուն: Երկրորդը, 10 մլն դոլար հատկացնել Հայաստանի ռազմական ոլորտի զարգացմանը՝ աջակցելու Հայաստանի խաղաղապահ ծրագրերի իրականացմանը: Երրորդը, 20 մլն դոլարի օգնություն տրամադրել՝ Սիրիայից և մերձավորարևելյան այլ երկրներից Հայաստան եկած փախստականներին ապահով տանիք տալու համար: Քարաքաշյանն առաջարկել է օգնություն տրամադրել նաև Արցախին՝ 6 մլն դոլար` ականազերծման և վերականգնողական ծառայություններին, 4 մլն դոլար՝ «Ռոյս-Էնգել» առաջարկները կյանքի կոչելուն: Այս առաջարկների հիմնական նպատակը արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումները ֆիքսող սարքերի տեղադրման միջոցով հրադադարի ռեժիմն ամրապնդելն է:

Ի՞նչ կորոշեն Կոնգրեսն ու նախագահը

Բայց կհամաձայնե՞ն կոնգրեսականները Հայաստանին հատկացվող օգնությունը էապես ավելացնելուն և այն ընդամենը մի քանի միլիոն դոլարից ավելի քան 70 կամ ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացնելուն: Եվ հարցը միայն Կոնգրեսն ու մասնավորապես Ներկայացուցիչների պալատը չեն, որտեղ մեծամասնությունն արդեն դեմոկրատներ են, ոչ թե հանրապետականներ: Հարցը նախագահ Թրամփի քաղաքականությունն է, որի հիմքում ընկած «Առաջինը Ամերիկան» կարգախոսը վերջին երկու տարիներին արտացոլվել է նաև այլ երկրներին հատկացվող ամերիկյան ֆինանսական օգնության ծրագրերի վրա: Եթե 2015-ին ԱՄՆ կառավարության բյուջեով Հայաստանին հատկացվել էր 25.7 մլն, իսկ 2016-ին՝ 17,6 մլն դոլար, ապա 2018 թ. բյուջեով այդ թիվը, 2017 թ. համեմատ, կրճատվեց 77 տոկոսով և կազմեց մոտ 4 մլն դոլար: Եվ խոսքը ոչ թե միայն Հայաստանի, այլ ԱՄՆ-ից օգնություն ստացող բոլոր երկրների մասին է:

Մեծ հույսեր չկան

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը փաստում է, որ Թրամփի վարչակազմի առաջնահերթություններն այլ են, և եթե նախորդ վարչակազմերը լուրջ ֆինանսական աջակցություն էին տրամադրում այլ պետությունների արտաքին աջակցության ծրագրի շրջանակներում, ապա այս վարչակազմը որոշել է ընդհանուր կրճատումներ իրականացնել արտաքին աջակցության ոլորտում, և Հայաստանն այս առումով, իհարկե, բացառություն չէ: Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բյուջեի հաստատումը Կոնգրեսի բացառիկ իրավունքն է, և ֆինանսական միջոցներն ու առաջնահերթությունները հենց Կոնգրեսի կողմից են հաստատվում: Դրա համար հայկական համայնքը ակտիվ աշխատում է օրենսդիր մարմնի հետ, որպեսզի Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունն ավելի մեծ լինի, քան նախատեսված է կառավարության կողմից: Եվ եթե Կոնգրեսը Հայաստանի համար լրացուցիչ ֆինանսական օգնություն նախատեսի՝ Թրամփի վարչակազմը չի կարող դրան դեմ լինել: Սարգսյանի խոսքերով՝ դրան հասնելու համար լուրջ աշխատանք է պետք իրականացնել, բայց նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ աշխատանքը մեծ արդյունք չի տալիս, և Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցությունը չի լինում այն ծավալի, ինչ առաջարկում են հայ համայնքի ներկայացուցիչներն ու լոբբիստները:

«Դա չափազանց բարդ է, որովհետև Միացյալ Նահանգներն այսօր այլ առաջնահերթություններ ունի, և երբ արտաքին օգնության բյուջեն ընդհանուր կրճատվում է, դա նշանակում է, որ բնականաբար, Հայաստանին բաժին հասնող օգնությունն էլ է կրճատվելու: Բայց նորից եմ ասում՝ համաձայն Միացյալ Նահանգների սահմանադրության՝ Կոնգրեսն է բյուջեն հաստատող մարմինը», – նշեց միջազգայնագետը:

Վերջին երկու տարիներին, ինչպես նշեց Սուրեն Սարգսյանը, Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվել է տարեկան 6-8 մլն դոլար, իսկ այս տարվա օգնությունն ընդամենը 6.8 մլն դոլար է, թեև տարիներ առաջ բյուջեով նախատեսված օգնությունը հասել է մի քանի տասնյակ մլն դոլարի՝ հետագայում աստիճանաբար նվազելով:

«Իշխանափոխությունից հետո, իհարկե, Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրվեց: Բայց ես չեմ կարծում, որ օգնության աճը շոշափելի կլինի: Իհարկե, տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ իշխանափոխությունը ազդեցություն կունենան Միացյալ Նահանգներում մեր լոբբիստների աշխատանքի արդյուանվետության վրա, այսինքն՝ Միացյալ Նահանգներում կներկայացվի, թե ինչու է պետք Հայաստանին օգնել և օժանդակել, բայց չեմ կարծում, որ այդ թիվը էականորեն կաճի»:

Թրամփը կաջակցի

Ամերիկացի վերլուծաբան, ԱՄՆ պետքարտուղարության նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը ավելի լավատեսական է այս հարցում: Փոլ Գոբլը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թե՛ Կապիտոլիումի բարձունքում, թե՛ Սպիտակ տանը կհամաձայնեն, որ գալիք տարի Երևանին պետք է լայն աջակցություն տրամադրվի: Ընդ որում, վերլուծաբանը կարծում է, որ նախագահ Թրամփը կաջակցի այդ քաղաքականությանը:

«Նախագահ Թրամփը կաջակցի դրան՝ միայն հայ համայնքում ընկերներ ձեռք բերելու, այլև հետխորհրդային տարածքում ոչ թե արհամարհված լինելու, այլ որպես ակտիվիստ դիտվելու նպատակով: Կտրամադրվի ավելի քիչ գումար, քան շատերն ակնկալում են, բայց համենայնդեպս այն ներկայումս տրամադրվող օգնությունից ավելի մեծ կլինի», – նշեց Գոբլը:

ՀՀ-ն ամենամեծ առաջընթացն է արձանագրել նախկին ԽՍՀՄ տարածքում

Նախկին ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետը համաձայն է այն տեսակետին, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է նախորդ տարի գրանցել ժողովրդավարության ոլորտում և արժանի է ավելի զգալի ֆինանսական օգնության, որպեսզի կարողանա ավելի լուրջ հաջողությունների հասնել ներքին բարեփոխումների իրականացման մեջ:

«Այո, Հայաստանը նախորդ տարի ավելի մեծ առաջընթաց է արձանագրել իրական ժողովրդավարական կառավարման մոդելի հաստատման ուղղությամբ, քան ցանկացած այլ նախկին խորհրդային հանրապետություն: Նա օգնության և նույնիսկ ավելի մեծ աջակցության կարիք ունի իր ջանքերը հաջողությամբ պսակելու համար: Այդ ջանքերը պետք է պարգևատրվեն, նույնիսկ եթե իրական առաջընթաց չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Իսկ ես Ղարաբաղի հարցում որևէ առաջընթաց ակնկալելու հիմքեր առայժմ չեմ տեսնում», – ասաց Գոբլը:

Եթե Լիդիանի հարցը չլուծվի՝ ամերիկյան ներդրումներ կարող են չլինել

Հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտում կա ևս մի կարևոր խնդիր, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի օգնությունն ավելացնելու որոշման վրա: Խոսքը Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրների մասին է: Շահագործման թույլտվությունը ժամանակին ստացել է «Լիդիան Ինթերնեյշնլ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն ծագել են բնապահպանական խնդիրներ, և հանքի շահագործումը տեղի բնակիչների ու բնապահպանների պահանջով դադարեցվել է: Եվ հիմա Լիդիանը սպառնում է Հայաստանի կառավարության դեմ հայց ներկայացնել արբիտրաժային միջազգային դատարան: Անդրադառնալով սրան՝ ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի»:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ Լիդիանի խնդիրը բավական զգայուն հարց է ոչ միայն Հայաստանի, այլև ամերիկյան կողմի համար, որովհետև սա ամերիկյան ներդրում է և ամենախոշոր ամերիկյան ներդրումներից մեկը Հայաստանի պատմության մեջ:

«Եվ եթե մենք չկարողանանք Լիդիային խնդիրը կարգավորել, այս հարցը լուծել, ապա Միացյալ Նահանգներն էլ չեն աջակցի կամ խորհուրդ չեն տա իրենց ներդրողներին ֆինանսական միջոցներ ներդնել Հայաստանում, և սա իրականում լուրջ խնդիր է լինելու: Այս մասին բազմիցս հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանը Հայաստանում: Վստահ եմ, որ նոր դեսպանը նույնպես այս հարցին կանդրադառնա: Չմոռանանք նաև այն, որ Պետքարտուղարության վերջին զեկույցում նույնպես անդրադարձ կար Լիդիանի խնդրին՝ մի փոքր այլ համատեքստում, բայց միևնույն է, այս խնդիրը չէր շրջանցվել: Սա ամերիկյան կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող հարց է, և եթե խնդիրը կարգավորվի ոչ այնպես, ինչպես ամերիկյան կողմն է պատկերացնում, ապա Հայաստանը շատ լուրջ խնդիրներ կունենա ամերիկյան ներդրումներ ներգրավելու տեսանկյունից», – մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում