Tuesday, 16 04 2024
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

«Հույս ունենք, որ դեսպան Թրեյսին կունենա Էվանսի ազնվությունն ու Հեֆերնի եռանդը»

ԱՄՆ Սենատը նախորդ շաբաթ՝ հունվարի 2-ին, հաստատել է Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածությունները՝ հավանություն տալով նախագահ Թրամփի՝ Լինն Թրեյսիին (Lynne M. Tracy) Հայաստանի Հանրապետությունում և Էրլ Լիցենբերգերին (Earle Litzenberger) Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու առաջարկին։

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածուին անդրադարձել ենք նախորդ տարվա վերջին, երբ հայտնի դարձավ, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Լիցենբերգերի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը։ Խնդիրն այն էր, որ ոչ միայն Ամերիկայի հայ համայնքը, մասնավորապես՝ հայկական կազմակերպությունները, այլև ամերիկացի սենատորները լուրջ մտավախություններ ունեին այն հարցի կապակցությամբ, որ ինչպես հոկտեմբերի վերջին Հարավային Կովկաս այցելած՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր հայտարարել՝ Վաշինգտոնը կարող է զենք մատակարարել Ադրբեջանին և խորացնել ռազմական համագործակցությունը Բաքվի հետ, ինչը, սենատորների կարծիքով, կարող է էլ ավելի խրախուսել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ամերիկյան խորհրդարանում հայկական համայնքի ամենամտերիմ բարեկամներից մեկը՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենավարկանիշային դեմոկրատ Բոբ Մենենդեսը Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ իր հարցադրմամբ ստիպել էր Լիցենբերգերին խոստանալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հռետորաբանության դեպքում կոչ կանի Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ սպառնալիքներից, որոնք սրում են իրավիճակը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Դեսպանի թեկնածուն ասել էր, որ պետքարտուղարությունը շատ զգույշ է լինելու Ադրբեջանին որևէ տեսակի օգնություն տրամադրելուց և նախ համոզվելու է, որ այդ օգնությունը չի վնասի կամ չի խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Լիցենբերգերի հետ կապված մտահոգություններն իրականում անհիմն չեն, քանի որ նա ոչ թե պարզապես դիվանագիտական շատ մեծ փորձ ունեցող գործիչ է, այլև մի մարդ, որը սերտորեն կապված է եղել ռազմաքաղաքական ոլորտի հետ։ Սովորել և հետագայում աշխատել է Միացյալ Նահանգների բանակի ռազմական քոլեջում (The United States Army War College), եղել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը (2014-2017 թթ․)։ 2013-2014 թթ․ Էրլ Լիցենբերգերը եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի տեղակալը։ Եվ երբ զենքի համաշխարհային շուկայում շատ ակտիվ քաղաքականություն վարող Թրամփի վարչակազմը Բոլթոնի հայտարարությունների խորապատկերին նման գործչի նշանակում է Բաքվում ամերիկյան դեսպան, դա, բնականաբար, որոշակի հարցեր է առաջացնում։

Հերոսուհի դիվանագետը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան

Ոչ պակաս ուշագրավ կերպար է նաև Երևանում Միացյալ Նահանգների նոր դեսպանը՝ Լինն Թրեյսին, որը մինչ այս եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդականը Ռուսաստանի հարցերով։ Մինչ այդ կադրային դիվանագետը բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Պակիստանի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում։ Պակիստանում՝ Փեշավար քաղաքում, նա եղել է ԱՄՆ հյուպատոսության ղեկավարը։ Շատ շուտով նա հայտնվում է «Ալ-Քաիդա» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումների ուշադրության կենտրոնում։ 2008 թ․ օգոստոսի 26-ի առավոտյան՝ աշխատավայր գնալու ճանապարհին, նա հարձակման է ենթարկվում ահաբեկիչների կողմից։ Ահաբեկիչները գնդակոծում են գլխավոր հյուպատոսի մեքենան փողոցի տարբեր անկյուններից, և Թրեյսին, թողնելով մեքենան, կարողանում է մի կերպ փախչել։ Միայն երեկոյան նա հասնում է աշխատավայր։ Ու չնայած բոլոր հորդորներին և նախազգուշացումներին, որ Փեշավարի ամերիկյան հյուպատոսության վրա մեկ այլ հարձակում է նախապատրաստվում, Լինն Թրեյսին չի լքում Փեշավարը և դեռ մեկ տարի շարունակում է իր դիվանագիտական ծառայությունն այդ քաղաքում, ինչի համար ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թ․ դեկտեմբերին նրան պարգևատրում է «Հերոսության համար» մեդալով։

Լինն Թրեյսին ԱՄՆ Օհայո նահանգից է։ 1986 թ․ ավարտել է Ջորջիայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան ԽՍՀՄ հետազոտությունների ոլորտում։ 1994 թ․ ավարտել է Ակրոնի համալսարանը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։ Անգլերենից բացի՝ գիտի նաև ռուսերեն։

«Հայաստանյան փոփոխությունները շարժվում են ԱՄՆ-ի ուզած ուղղությամբ»

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Լինն Թրեյսին ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստանին ու հայությանը առնչվող մի շարք կարևոր խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղ, Հայոց ցեղասպանության ճանաչում, տարածաշրջանում Թուրքիայի գործոնը, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը։

Դեսպանի թեկնածուն գովեստով է խոսել Հայաստանում նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների, իշխանության դեմ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների խաղաղ ընդվզման և համաժողովրդական շարժման հաղթանակի մասին։ Թրեյսին ասել է, որ ինչպես շատերն, այնպես էլ իրեն իշխանության խաղաղ փոխանցումը Հայաստանում շատ է ոգևորել։ Դիվանագետն ասել է, որ կշարունակի նախորդ դեսպան Ռիչարդ Միլսի «ականավոր աշխատանքը», և խոստացել է աջակցել Հայաստանում «նշանավոր» ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ նա կրկնել է թե՛ ներկայիս և թե՛ նախորդ վարչակազմերի ավանդական դիրքորոշումը՝ ասելով, որ «1915թ. սարսափազդու դեպքերը՝ Մեծ Եղեռնը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր դարձել են տեղահանությունների, կոտորածների ու մահվան երթերի զոհեր, երբևէ չի կարող մոռացվել», բայց չի գործածել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Լինն Թրեյսին նաև ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ասելով, որ այն չափազանց կարևոր է Հայաստանի և Հարավային Կովկասի առավել անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար:

Իսկ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակը, ինչպես նշել է Թրեյսին, նույնն է՝ Միացյալ Նահանգներն ուզում է տեսնել «իր հարևանների հետ խաղաղ գոյակցող ինքնիշխան, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան»։ Վաշինգտոնը շարունակում է փաստել, որ իր հանձնառությունը ինքնիշխան Հայաստանն է, որն ազատ է իր գործընկերների ընտրության հարցում։

https://armenpress.am/static/news/b/2017/10/907512.jpg

Դեսպան Թրեյսին ներկայացնելու է Ամերիկան նոր Հայաստանում

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շատ բան չգիտի Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի մասին, բայց մեծ հույս ունի, որ նա կունենա նախկին դեսպանների՝ Էվանսի ազնվությունն ու Հեֆերնի եռանդը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարն արձանագրեց, որ Միացյալ Նահանգների նոր դեսպանը ներկայացնելու է Ամերիկան նոր Հայաստանում, և հույս հայտնեց, որ դեսպան Թրեյսիի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական համագործակցության մակարդակի՝ ինչպես պետքարտուղար Պոմպեոյին ուղղված իրենց նամակում առաջարկել էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները։

– Պարոն Համբարյան, Դուք և ամերիկացի մի շարք գործընկերներ Սենատում մտահոգություն էին հայտնել Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմի հետ ԱՄՆ-ի՝ գնալով սերտացող հարաբերությունների և Բաքվին ամերիկյան զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարությունների կապակցությամբ, ինչի պատճառով Բաքվում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության հարցով քվեարկությունը հետաձգվեց։ Այժմ մտահոգություններ, մտավախություններ չկա՞ն՝ կապված Լիցենբերգերի հետ։

– Սա շատ բարդ հարց է։ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի հետ կապված մեր մտահոգությունները կապված են ոչ թե անհատների, այլ պետական քաղաքականության հետ։ Մեզ մտահոգում է ամերիկյան կառավարության քաղաքականությունը, և կա երկու հարց, որոնք ամենաշատն են մեզ հետաքրքրում։ Առաջինն այն է, թե նոր դեսպանը կհակադրվի՞ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ Երկրորդը, մենք ուզում ենք հասկանալ՝ ո՞րն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցի վերաբերյալ, որովհետև մենք դեմ ենք սպառազինության մրցավազքի խթանմանը Կովկասում։ Սրանք են մեր առաջնահերթությունները։ Խնդիրն այստեղ դեսպան Լիցենբերգերը չէ, այլ ԱՄՆ-ի քաղաքականությունը։

– Իսկ ի՞նչ պարզաբանումներ է նա տվել նշված հարցերի վերաբերյալ՝ վերջին լսումների ժամանակ։

Դեսպան Լիցենբերգերը սենատորներին ասել է, որ պատրաստակամ է հակադրվելու Ադրբեջանին՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքում։ Նա նաև պարզաբանումներ է տվել զենքի վաճառքի հետ կապված ամերիկյան քաղաքականության վերաբերյալ, որ զենքի վաճառքի ցանկացած գործարք պիտի համապատասխանի օրենքին և 907-րդ բանաձևին (Section 907) պահանջներին, և Միացյալ Նահանգները չի անելու որևէ քայլ, որը կդժվարացնի Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղության հասնելը։

– Միանգամից երկու երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում, դեսպանների փոխարինումը ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխությունների արտացոլո՞ւմն է։

– Ոչ, ոչ։ Պարզապես դեսպանները փոխվում են երեք տարին մեկ անգամ։ Ուստի սա գործընթացի մի մասն է։ Մենք չենք նկատել որևէ առանձնահատուկ փոփոխություն։ Միակ բացառությունն այն է, որ դեսպան Թրեյսին ներկայացնելու է Ամերիկան նոր Հայաստանում, այն Հայաստանում, որը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ կարևոր հարցերում։ Իրավիճակը փոխվել է։ Նոր դեսպանն աշխատելու է նոր միջավայրում։

– Լինն Թրեյսին խոստացել է աջակցել Հայաստանում սկսված բարեփոխումների իրականացմանը։ Իսկ մինչ այդ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո, Պետքարտուղարությունը հատուկ հայտարարությամբ ողջունել էր միջազգային դիտորդների բարձր գնահատականը, շնորհավորել էր Հայաստանին և Միացյալ Նահանգների անունից պատրաստակամություն էր հայտնել աշխատելու Հայաստանի նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ։ Նման ուղերձներից հետո պե՞տք է ակնկալենք ԱՄՆ-ից ավելի գործնական քայլեր, աջակցություն Հայաստանի ներքին բարեփոխումներին։

Այո, վարչակազմը հայտարարել է, որ ավելացնում է այդ բարեփոխումների աջակցմանն ուղղված ֆինանսավորումը այս տարի և հաջորդ տարի։ Սա հարցի ֆինանսական կողմն է։ Բայց ավելի գլոբալ իմաստով՝ այն, ինչ մենք ուզում ենք, արտացոլված է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի դեկտեմբերի 18-ի նամակում։ Այն արտացոլում է մեր առաջնահերթություններից շատերը։

Եվ ինչի՞ մասին էր այդ նամակը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հասցեագրված այդ նամակում կոնգրեսականներն առաջարկել են «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը» (USATF) վերածել որոշակի հարթակի՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կայուն ու երկարատև ռազմավարական երկխոսության համար։ Աշխատանքային խմբի հանդիպումը կայանալու է այս տարի, և սպասվում է, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը խոսելու են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները քաղաքական, տնտեսական և ռազմական առումներով բարելավելու, նոր մակարդակի բարձրացնելու մասին։ Սրանք են մեր նպատակները՝ բարելավել երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա։ Միայն բարեփոխումների մակարդակում հարաբերությունները զարգացնելը բավարար չէ։

– Բայց եթե Թրամփն առանձնապես հետաքրքրված չէ տարբեր տարածաշրջանում, այդ թվում և մեր ռեգիոնում ժողովրդավարացման գործընթացների խրախուսմանը, ազատության համար պայքարող ժողովուրդներին օգնելուն՝ կարծում եք՝ Միացյալ Նահանգներն այս պայմաններում էական աջակցություն կցուցաբերի՞ Հայաստանին։

– Կտեսնենք։ Դժվար է ասել։ Քննությունն այն է լինելու, թե արդյոք Թրամփի վարչակազմը կարձագանքի՞ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և քայլեր կձեռնարկի՞՝ բարելավելու հարաբերությունները, բարձրացնելու նոր մակարդակի վրա։

Դա պիտի լինի Հայաստանի ժողովրդավարացման բնական արդյունքը, որովհետև այն փոփոխությունները, որ կատարվում են Հայաստանում, շարժվում են ճիշտ այն ուղղությամբ, որն ուզում էր Միացյալ Նահանգները վերջին 25 տարիներին: Հայկական կողմն այնքան ուշադիր է եղել ամերիկյան կառավարության նշած առաջնահերթություններին, որ մենք ակնկալում ենք ռազմավարական բարելավում ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում։

– Իսկ ընդհանրապես ի՞նչ գիտեք նորանշանակ դեսպան Լինն Թրեյսիի մասին։ Ինչպե՞ս կգնահատեք նրան՝ որպես Հայաստանում ԱՄՆ-ի նոր գլխավոր դիվանագետի։

– Նոր դեսպանի մասին մենք գիտենք հիմնականում վերջին լսումներում նրա տված պատասխաններից։ Այնպես որ, նրան ավելի լավ կճանաչենք ժամանակի ընթացքում։

– Իսկ կարո՞ղ եք նրան համեմատել նախկին դեսպանների՝ Միլսի, Հեֆերնի, Յովանովիչի, Էվանսի և մյուսների հետ։

– Մենք հույս ունենք, որ նա կունենա դեսպան Էվանսի ազնվությունն ու դեսպան Հեֆերնի էներգիան, եռանդը։

– Եվ հատկապես Հեֆերնի չափազանց ջերմ վերաբերմունքը Հայաստանին ու հայ ժողովրդին։

– Աստված իմ, այո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում