Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ:
«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր արտասահմանյան երկրից ՀՀ ներմուծած և Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում դրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ:







































