Saturday, 20 06 2026
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն

«Թեղուտի վերագործարկման պրոցեսն ընթացքի մեջ է և աստիճանաբար մոտենում է եզրագծին. հանքավայրը կշահագործվի»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ վարչապետին սխալ են զեկուցում, և Ալավերդու գործարանի և Թեղուտի հանքավայրի վերագործարկումը անհնար է։ «Հայտարարություններ են հնչում, որ մինչև տարեվերջ Թեղուտը շահագործվելու է, Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերաշահագործվելու է և այլն… ես չգիտեմ, թե ով է այդ ինֆորմացիան տրամադրում վարչապետին, բայց դա պարզապես անհեթեթություն է։ Դա անհնար է։ Դա չի լինելու»,- ասել էր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Վալլեքս»-ը ևս երկու ամսով երկարացրել էր Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ կնքած պայմանագրերը։ «Վալլեքս» ընկերության աշխատողներին տրվեցին նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով ապրիլի 30-ը։ Այսինքն՝ ապրիլի 30-ից հետո կրկին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները, ովքեր այս պահին վճարվում են իրենց նախկին աշխատավարձի 2/3-ի չափով, կմնան անգործ, և հայտնի չէ, թե ինչ է լինելու։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մշտապես Թեղուտի և Ալավերդու խնդիրերով զբաղվող Արեն Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Արթուր Գրիգորյանի ասածները, դա նրա անձնական կարծիքն է։ Պատգամավորն ասաց, որ ինքը կարող է տեղեկություններ փոխանցել, թե ինչ փուլում է Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարանի վերաբացումը։ «Գիտեք, որ շահագործման իրավունքը հիմա ՎՏԲ բանկին է պատկանում։ Բանկը ներգրավել է արդեն օպերատոր, որը ավելի շատ խորհրդատվական գործունեություն է ծավալելու։ Կա նաև հարակից ներդրող, որը նույնպես ներգրավված է պրոցեսում։ Նախորդ երկուշաբթի օրը ՎՏԲ բանկի և նոր ներդրողի ներկայացուցիչներից բաղկացած խումբը եղել է Թեղուտի հանքավայրում, ֆաբրիկայում, եղել են ավտոկայանատեղիում, ուսումնասիրել են պոչամբարները։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրություններ և գույքագրում է կատարվել՝ ֆիքսելու նախնական մեկնարկային ներդրումների չափը հանքի վերագործարկման մասով։ Գիտեք, որ հանքը 14 ամիս չի շահագործվել, և այդտեղ ամորտիզացիոն մաշվածություն և մի շարք տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Նրանք եկել, նախնական գույքագրում են իրականացրել՝ հասկանալու համար, թե վերագործարկման համար ինչքան գումար է անհրաժեշտ թերությունները վերացնելու համար։ Այսինքն՝ բանակցությունները արդեն գործնական փուլ են անցել։ Պայմանավորվածությունները ձեռք են բերվել, պոչամբարների չափագրումները իրականացվել են, հետազոտությունները իրականացվել են։ Պրոցեսն ընթացքի մեջ է և աստիճանաբար մոտենում է եզրագծին»,-ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանից հետո Թեղուտի հանքը կվերագործարկվի, քանի որ հանքավայրը ներկայիս բարձիթողի վիճակով բնապահպանական աղետի ռիսկեր է պարունակում, իսկ սոցիալական աղետը արդեն կայացած փաստ է՝ հաշվի առնելով 1200 մարդու առանց աշխատանքի մնալու հարցը. «Բայց ես ուզում եմ կրկին ընդգծել, որ հանքի շահագործման իրավունը բացառապես պատկանում է ՎՏԲ բանկին, որն իր հերթին 380 միլիոն վարկ էր փոխանցել «Վալլեքս» ընկերությանը, որն էլ իր հերթին չէր սպասարկել վարկը։ Այսինքն՝ այստեղ մեր խնդիրն է մաքսիմալ անվտանգ, մաքսիմալ նորմատիվ սահմաններին մոտ շահագործման գնալ»։

Արեն Մկրտչյանը հանքի շուտափույթ շահագործումը կարևորում է նաև անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ վերջին շրջանում հանքավայրի պոչամբարի հետ կապված խնդիր կա, նաև ծանր մետաղական մասնիկներից բաղկացած փոշու շերտը քամու հետ տարածվում է հարակից բնակավայրերում, մասնավորապես Շնող և Թեղուտ գյուղերում։ Իսկ հանքի շահագործման պրոցեսում, Մկրտչյանի խոսքերով, աշխատում են ջրցան մեքենաներ՝ նախատեսված հանքաարդյունաբերության համար հատուկ ստանդարտներով, որոնք աշխատանքի ընթացքում փոշու շերտն ամբողջությամբ նստեցնում են և վտանգները չեզոքացնում են։ «Այս բարձիթողի վիճակը հաշվի առնելով, որ 14 ամիս հանքավայրը չի շահագործվել, վտանգներ է պարունակում, որը կչեզոքացվի շահագործումից հետո»,- ընդգծեց Արեն Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Ալավերդու պղնձաձուլարանին, ապա պատգամավորն ասաց, որ այս խնդրով ավելի ակտիվ զբաղվում է կառավարությունը, փոխվարչապետի գրասենյակը։ Իսկ կառավարությունում այս հարցով դեռ քննարկումներ են, քանի որ, ինչպես հայտնի է, Ալավերդու դեպքում ևս գործարանը պատկանում է ՎՏԲ բանկին։

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամները, օրինակ, կարծում են, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատելը Ալավերդու սոցիալական վիճակը մեղմացնում է միայն 10 տոկոսով, բայց խնդիրը, միևնույն է, չի լուծվում: Պետք է Ալավերդու պղնձաձուլական գործարանին այլընտրանք ստեղծել: Օրինակ՝ կառավարության կողմից Ալավերդին հայտարարվի համապատասխան տարածք, որտեղ մեծ նշանակության ներդրումներ, նախագծեր պետք է կատարվեն: Նախաձեռնության անդամների խոսքերով՝ կառավարությունը պետք է շատ արագ մեծ նախագծեր բերի այստեղ, որպեսզի մարդիկ այլընտրանք ունենան, քանի որ Ալավերդին ունի 20 հազար բնակիչ, իսկ գործարանում աշխատում էր 600 մարդ, որով հնարավոր չէ քաղաքում սոցիալական խնդիր լուծել։

Բնապահպանները, սակայն, այս երկու դեպքում էլ միակարծիք են։ Հանքավայրի և գործարանի շահագործումն անթույլատրելի է, քանի որ, նախ, արդեն իսկ հսկայական վնասեր են պատճառվում, որը պետք է գնահատել, պատասխանատվության ենթարկել այդ անձանց և կանխել հետագա վտանգները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում