Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ կատուն հարձակվում է տիրոջ վրա Queen խմբի երգը վատ կատարելու համար: Կենդանու դժգոհության կադրերը Youtube-ի իր էջում հրապարակել է կենդանու տերը՝ Գրեգ Մոլիկը:
Տեսանյութն ավելի քան 78 հազար դիտում է հավաքել:
Կադրերում երևում է, որ Հարվի անունով կատուն տղամարդու կատարմանը 30 վայրկյանից քիչ է դիմանում և չհամբերելով հարձակվում է նրա վրա ու փորձում կծել ձեռքը: Կենդանին հանգստանում է միայն այն բանից հետո, երբ տերը դադարում է երգել:









































