Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

«Սասնա ծռերը» Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն միայն մի դեպքում

«Սասնա ծռեր» կուսակցությունը սկսում է Արցախը ՀՀ-ի կազմում՝ մարզի կարգավիճակում ներառելու գործընթացը: Կուսակցությունն առայժմ չի հստակեցնում, թե իրավական ինչ ճանապարհով են այդ գործընթացը պատկերացնում՝ հանրաքվեի, երկու երկրների խորհրդարանների որոշմամբ, թե այլ ուղով: Ինչ վերաբերվում է արցախյան ներքաղաքական կյանքին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ հասարակական համախմբումը Արցախում պետք է կայանա Հայաստանին միավորվելու գաղափարի շուրջ. «Համախմբումը պետք է լինի միացման գաղափարի շուրջ, այդ համախմբումը իր միջից կծնի առաջնորդող խումբ, ինչու չէ նաև համակարգող, որը կարող է լինել նախագահի թեկնածու, այդ քայլերից հետո հնարավոր կլինի ժողովրդին հանել փողոց և ժողովրդի ճնշմամբ իրականացնել իշխանափոխություն: Եթե մինչև 2020թ մայիս չհասցնենք, ապա 2020-ի ապրիլ-մայիսին կայանալիք ընտրությունների առիթը կօգտագործենք մոբիլիզացիան իրագործելու համար»:

Ժիրայր Սեֆիլյանը չհստակեցրեց, թե Արցախի նախագահի իրենց նախընտրելի թեկնածուն ով է՝ նշելով, որ «երևացողներից ոչ մեկին» չեն սատարելու և պարտադիր էլ չէ, որ «Սասնա ծռերը» թեկնածու առաջադրի: Նա նաև ընդգծեց, որ իրենք կաջակցեն այն թեկնածուին, որը «հին կլանի հետ» կապ չունի: Ինչ վերաբերվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հավակնություններին`առաջիկա ընտրություններին մասնակցելու, Ժիրայր Սեֆիլյանը նշեց. «Սամվել Բաբայանի ակտիվացումը Արցախում մենք ողջունել ենք, և ասել ենք, որ ոչ մի շրջանակ իրավունք չունի խոչընդոտելու Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությունը: Միաժամանակ հորդորել ենք Սամվել Բաբայանին, որ ճիշտ պիտի լիներ, եթե ինքը աջակցողի դերում լիներ՝ մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության: Հուսով ենք, տակավին ժամանակ կա: Առաջիկա ժամանակներում չի բացառվում, որ ինքը այդ մտքին էլ լինի: Մենք այդ ուղղությամբ պիտի աշխատենք»:

Հարցին՝ համագործակցությունը նրա հետ չե՞ք բացառում, Սեֆիլյանն արձագանքեց. «Մեր համագործակցության նախապայմանը մեկն է՝ միացման գաղափարը: Այն ուժերը, այն անհատները, որոնք առաջնահերթ օրակարգ են համարում դե յուրե միացումը, մենք բոլորի հետ պատրաստ ենք գործակցելու»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում