ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել և ավարտվել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը:
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, դատարանում ներկայացնելով իր բողոքը, հիմնավորեց, թե հայտնի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ժամանակ 01.31-02.10 րոպեների ընթացքում հստակ ցուցում է տրվում դատավորին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին:










































