Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իրավական հարցերի կոմիտեի նիստում, տեղեկացնում է Գրուզիա Online-ին: Միմյանց ֆիզիկապես ու խոսքով վիրավորանքներ են հասցրել «Եվրոպական Վրաստանից» պատգամավոր Օթար Կախիձեն և մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Իրակլի Բերայան:
Կախիձեն թղթի թերթեր է նետել Բերաայի վրա: Ստեղծված իրադրությունն օգնել են հարթել պրիստավները: Վեճը վերաբերել է քննարկման ընթացակարգին:
Իրավական հարցերի կոմիտեի նիստում քննարկվում է դատավորներին ընտրելու կանոնների մասին խորհրդարանական մեծամասնության օրինագիծը: