Իսպանական El Periodico պարբերականը կազմել է «Եվրատեսիլ-2019» մրցույթի մասնակիցների հավանական հաղթողների վարկանիշային աղյուսակը։
Դրա հեղինակների կարծիքով՝ երաժշտական մրցույթում կարող է հաղթել Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը՝ Arcade երգով։
«Եվրատեսիլ»-ում հաղթանակի հավակնորդ է նաև շվեդ երգիչ Ջոն Լյուդվիկը՝ Too late for love երգով։ Նշվում է, որ վերջին 5 տարում Շվեդիան մրցույթում միշտ եղել է առաջատարների տասնյակի շարքում։
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը՝ Sceram ստեղծագործությամբ երրորդ հորիզոնականում է։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի 64-րդ մրցույթը տեղի կունենա 2019- մայիսի 14-18-ը, Թել Ավիվում։