Tuesday, 21 05 2024
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Փաշինյանին հաջողվեց չեզոքացնել իր թիմակիցների մանիպուլյացիայի առաջին փորձը

Կառավարության վերջին նիստի ընթացքում որոշ դրվագներ առանձնացան զարգացումներով, որոնք, առաջին հայացքից բազմակարծության տպավորություն ստեղծելով, խորքային առումով առավել քան դրամատիկ էին՝ հեռանկարում անցանկալի հետևանքներով: Կառավարությունը քննարկում էր գյուղնախարարության կազմում գործող Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, ընդհանրապես այս ոլորտի ԾԻԳ-երի լիազորությունների դադարեցման ու սրանց գործառույթները նախարարության միջոցով իրականացնելու հարցերը:

Զեկուցող, գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանի ներկայացմամբ՝ հիմնադրամի գործառույթները իրականացնելու էր նոր ստեղծվող ծրագրերի գործակալությունը՝ որպես նախարարության առանձնացված ստորաբաժանում, խորհրդատվության համար նախարարության կազմում ձևավորվելու էր գիտության և խորհրդատվության վարչություն, իսկ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիրը՝ IFAD-ի երևանյան գրասենյակն էլ տեղավորվելու էր նախարարության կազմում նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման մեջ: Վարչապետը, դժվար է ասել, նախապես տեղեկացված էր, «հուշել» էին, թե հընթացս կողմնորոշվեց, որ մանիպուլյացիայի փորձ է արվում՝ ԾԻԳ-ն անվանափոխել ՓԲԸ-ի՝ բովանդակային առումով ոչինչ չփոխելով: Այդ պահից էր, որ սկսվեցին բուռն զարգացումները, իսկ որոշ լրատվամիջոցներ շտապեցին տեղի ունեցածը ներկայացնել որպես կառավարության ներսում բազմակարծության դրսևորում: Այնինչ տեղի էր ունենում բոլորովին այլ բան:

Վարչապետի անհանգիստ, ջղային խոսքից հետո ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ ԾԻԳ-ի լուծարման հարցը քննարկվել է նաև նախկինում, իսկ կոմիտեի նիստում էլ քննարկվելուց հետո «ֆինանսների նախարարության բացարձակ փոքրամասնությամբ» որոշվել է քննարկել կառավարության նիստում: Դրանով իսկ վարչապետին բաց տեքստով ասվեց, որ լուրջ ֆինանսների հետ կապված խնդիրներում ֆինանսների նախարարությանն «անկյուն են քշել»: Բնականաբար, գյուղատնտեսության նախարարը այն ֆիգուրը չէր, որ ի վիճակի լիներ անկյուն քշելու: Դա արվել էր առնվազն փոխվարչապետի մակարդակով: Ինչևէ: «ԾԻԳ-ը փակվում է՝ փոխարենը ստեղծելով ընկերություն, որը ԾԻԳ է լինելու: Բացի անվանականից, բովանդակային փոփոխություն չկա»,- հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը, ինչը բնականաբար բոլորովին դուր չեկավ գյուղատնտեսության երիտասարդ նախարարին, որն էլ «առաջնորդվելով բազմակարծության ու թափանցիկ գործունեության սկզբունքներով»՝ ավագ գործընկերոջը մեղադրեց իրականությունն ու փաստերը խեղաթյուրելու մեջ՝ ասելով, որ «այդպես չէ, պրն Ջանջուղազյանը շփոթմունք է առաջացնում», և սկսեց վերջինիս (նրան, ով այս ամենի կոորդինատորն է ու համար մեկ մասնագետը) բացատրել նախարարության ռիվալվինգ ֆոնդ սպասարկելու իրավունքներն ու հնարավորությունները: Հընթացս «հիշեցրեց» նաև, որ կոմիտեում քննարկել են «հստակ մի բան» ևս, որի մասին Ջանջուղազյանը փաստորեն կոմիտեի քննարկմանն անդրադառնալիս «մոռացավ ասել»:

Քանի որ երիտասարդ նախարարը հայտնվել էր ոչ այնքան նախանձելի վիճակում, օգնության եկած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վարչապետին բացատրեց, որ գյուղնախարարության այս վարկային ծրագիրն իր տեսակի մեջ եզակի է, և «հաջողություն կլիներ, եթե իրականում կարողանայինք բոլոր վարկերի մասով առաջարկվող մեխանիզմին նմանատիպ մեխանիզմ ապահովել»:

Թերևս ոգևորվելով այս աջակցությունից՝ նախարար Գևորգյանը, որ աչքի ընկավ ագրեսիվ ակտիվությամբ (կամ հակառակը), պահանջի տարբերակով անցավ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքային հարցադրմանը. «Չենք կարող այս կառույցն առանձին քննարկել, որովհետև նույն տրամաբանությամբ աշխատող 4 կառույց կա: Կամ սրանք պետք է միացնենք իրար, սարքենք ու պահենք մի կառույց, ոնց որ աշխարհի փորձն է ցույց տալիս…»: Այն մեխանիզմը, որ փոխվարչապետ Ավինյանը նախանձելի, մի տեսակ երազելի էր համարում, մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անվանեց առնվազն անհասկանալի. «Այս կառուցվածքով այս ֆունկցիան առնվազն անհասկանալի է: Դրա անհրաժեշտությունը չկա: …Մենք երկար քննարկում ենք ընդամենը հաշվապահական հաշվառման մեկ տեխնիկական խնդիր: Որովհետև այդ ռիվալվինգ ֆոնդի աշխատանքի եկամուտ ծախսի հարցը կարելի է հաշվապահական մոդելով հեշտությամբ հաշվել և բյուջեի հատկացումներով կարգավորել: Անիմաստ քննարկում ենք անում, որովհետև պետք չի սա, ինքը ոչ մի բան չի անելու»:

Կառավարությունում տեղի ունեցած բաց ու թափանցիկ քննարկումը ցույց տվեց, որ այնուամենայնիվ նոր կառավարության կազմում ոչ բոլորն են ոգևորված հատկապես ԾԻԳ-երի լուծարումով: Չմոռանանք, որ նախկին վերնախավի մտերիմներն ու հարազատները հիմնականում ծվարած էին հենց ԾԻԳ կոչված ֆինանսապես հզոր այս հիմնարկներում: Չմոռանանք նաև, որ լուծարվող այս հիմնադրամի տնօրենն էր ներկայիս նախարարը, որ համաձայն «Հետք» պարբերականի՝ 1.5 մլն դրամ աշխատավարձ էր ստանում: Այստեղ ոչինչ պատահական չէ:

Տեղի ունեցած քննարկման լարվածությունն էլ բոլորովին թվացյալ չէր, որովհետև այս հարցերի շուրջ կառավարությունում վաղուց խորքային լարված «քննարկումներ» են ընթանում: Դեռ ամիսներ առաջ Ագրարային համալսարանում շշուկներ կային, որ կառավարության համապատասխան մարմինները խոստացել են, որ խորհրդատվության բաղադրիչը կտեղափոխվի համալսարանի ենթակայության, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված: Մինչդեռ երեկ նախարարը ներկայացրեց, որ այն միավորվում է գիտությանը և ստեղծվում գիտության ու խորհրդատվության վարչություն: Տարեկան միայն խորհրդատվության մասով բյուջեից 400+200-300 մլն դրամ մասհանում է արվում: Ինչպես տարիներ առաջ: Բայց վերջին տարիներին սրանց աշխատանքային ֆունկցիաները կրճատվել են, աշխատավարձերն ու աշխատակիցների թիվը՝ նույնպես, մինչդեռ հատկացված գումարը մնացել է նույնը: Դրանից էլ հետևում է, որ գումարները «փոշիանում են»: Ավելին, մարտի 31-ով հիմնադրամը լուծարվում է, սիմվոլիկ խորհրդատվական կառույցը՝ նույնպես: Մարզային տնօրեններին էլ տեղյակ են պահել, որ կրճատումներ են լինելու: Մինչդեռ հատկացված գումարը հաստատվել է բյուջեով տարեսկզբին: Խորհրդատվություն, որպես այդպիսին, վերջին երկու տարիներին ընդհանրապես չկա, չի իրականացվում:

Ներկայացվածը ամենապարզ, ամենամատչելի ու հասանելի տարբերակն է տեղի ունեցողի: Շատ ավելի բարդ կոմբինացիաներ են գործում ԾԻԳ-ի ու մյուս ֆինանսական կառույցների ծրագրերի դեպքում: Հետևաբար բոլորովին էլ զարմանալի չէր կառավարության նիստի լարվածությունը: Մեծ փողերի վրա ազդեցություն ունենալու պայքար է տեղի ունեցողը: Ահա թե ինչի է ձգտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու իր թիմի մի հատվածի ակտիվ ջանքերով զարգացումներն ուր են տանում:

«Ուզում էինք ավելի լավը, ստացվեց՝ ինչպես միշտ»,- ասում էր մեկ այլ երկրի վարչապետ: Մեզ մոտ կարծես նույն ուղղությունն են վերցրել: Այս անգամ բարեբախտաբար Փաշինյանը հաջողեց, սպասենք հետագա զարգացումներին: Միայն թե չստացվի՝ ինչպես միշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում