Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ հուլիսի 6-10-ին Բելգրադում տեղի է ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամառային նստաշրջանը։
Ադրբեջանական կողմը մտադիր է ԵԱՀԿ ԽՎ-ի քաղաքական ու անվտանգության հարցերով կոմիտեի նիստում բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը և դրանում ԵԱՀԿ ԽՎ-ի դերի հարցը։
Ադրբեջանական պատվիրակությանը գլխավորելու է Միլլի մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Բահար Մուրադովան։
ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի օրակարգի հիմնական թեման լինելու է «Կազմակերպության արդյունավետության բարձրացումը – նոր մեկնարկ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո»։











































