Նյու Յորքում 64-ամյա կինը հայտարարել է, որ ծնողների գերեզմաններին այցելելիս հայտնվել է ձագարափոսում, քանի որ աշխատողները վատն էին ամրացրել հողը, հաղորդում է New York Post-ը:
Կնոջ խոսքերով, ոչ ոք չի արձագանքել նրա օգնության կանչերին: Նա կոտրել է դեմքը և կորցրել ատամը սալաքարին հարվածից հետո, երբ փորձել է դուրս գալ փոսից:
Նա նաև սթրես է ապրել և էմոցիոնալ տրավմայի ենթարկվել: Այժմ նա վախենում է բաց տարածքներից, մղձավանջներ և հաճախակի դարձած գլխացավեր ունի:
Նշվում է, որ կինը դատի է տվել գերեզմանատանը՝ պահանջելով 5 մլն դոլարի փոխհատուցում:












































