Նոր լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ Apple Watch-երն օգնում են հայտնաբերել միայն ոչ մեծ թվով օգտատերերի սրտի ռիթմի խախտումը, իսկ այլ օգտատերերի դեպքում կարող է գործել կեղծ ազդանշանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Հետազոտությունն ուղղված է առանց ախտանշանների առողջության հետ կապված խնդիրները գրանցող սարքերին, որոնք հակառակ դեպքում կարող են աննկատ մնալ:
Սակայն բժիշկները խորհուրդ են տվել քննադատաբար վերաբերվել սարքերի ցուցանիշներին, որովհետև փորձերի ընթացքում նկատվել են առողջական խնդիրների վերաբերյալ ոչ քիչ թվով կեղծ ազդանշաններ: