ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google IT-կորպորացիան աջակցում է Չինաստանին և չինական բանակին, բայց ոչ՝ Միացյալ Նահանգներին: Այս մասին նա գրել է Twitter-ում շաբաթ օրը՝ մարտի 16-ին:
«Ահավոր է»,- հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով տվյալ իրավիճակը:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Google-ն օգնել է «անազնիվ» Հիլարի Քլինթոնին նախագահական արշավի ժամանակ, և դա ավարտվել է նրա պարտությամբ: Թրամփի կարծիքով՝ դա «լավ նորություն է»:











































