Թերթում Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հունիսի 30-ի գիշերը՝ 01:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ և Սևան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների և ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ, 36-ամյա Արտակ Ղազարյանի միջև.
«Դեպքին ականատես բնակիչները, որոնք չցանկացան ներկայանալ, պատմում են. «Գիշերվա ուշ ժամ էր, աղմուկ լսեցինք, դուրս եկանք և հեռվից նայում էինք՝ գաիշնիկների ավտոները կանգնած էին, իսկ մի քանի գաիշնիկ մի երիտասարդի հետ բազար էին անում: Էնտեղ կար նաև «Հոնդա» մակնիշի 01 UU 055 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա: Այնքան բարձր էին գոռգոռում, որ 50 մետրից լսվում էր նրանց ձայնը»:












































