Monday, 08 06 2026
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար

Ամենաթույլ Ռուսաստանն ու ամենալավ պահը

Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե Ղարաբաղի հակամարտության կողմերին նոր առաջարկներ են ներկայացվելու` փաստացի առաջին վկայությունն է, որ Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության այս փուլը համարվում է տապալված, և ռուսներն այժմ առնվազն բարոյական իրավունք չունեն խոչընդոտելու արևմտյան նախաձեռնություններին:

Ի վերջո, Արևմուտքը համբերատար սպասում էր երեք տարի, թե ինչով կավարտեն իրենց գործը ռուսները: Ավարտեցին ոչնչով կամ գրեթե ոչնչով, կամ նրանով, որ տարածաշրջանը, փաստորեն, էապես մոտեցրին ռազմական նոր բախման, ու հիմա Արևմուտքի առաջարկներից է թերևս կախված, թե արդյոք ինչ ուղղությամբ կընթանա գործընթացը: Սակայն երևի թե կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ըստ էության պատերազմի ցանկություն չունեն: Բանն այն է, որ երկու դեպքում էլ պատերազմը էապես կցնցի իշխող համակարգերը և կվտանգի իշխանական դիրքերը: Այնպես որ, այս փուլի համար Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե դառնում են Արևմուտքի դաշնակիցները: Իսկ ահա, թե նրանցից յուրաքանչյուրն ինչո՞վ է վճարելու Արևմուտքին, որպեսզի վերջինս իրավիճակը դուրս բերի վտանգավոր փակուղուց, երևի թե կերևա առաջիկայում: Մոտ ապագայում թերևս տեսանելի դաշտում կլինեն այն պահանջները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով Արևմուտքը կներկայացնի Հայաստանին ու Ադրբեջանին` փակուղուց դուրս գալուն աջակցելու համար:

Եթե գլոբալ իմաստով դիտարկենք հնարավոր զարգացումը, ապա հավանական է, որ պահանջների իմաստը լինելու է Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու ուղղությամբ որևէ էական և հիմնարար քայլ կատարելը: Հայաստանի մասով դա կարող է ներառել ընտրական գործընթացների որոշակի սցենար և բովանդակություն, երբ խորհրդարանի առաջիկա ընտրությանը հաջողություն կարձանագրեն այն ուժերը, որոնք պատրաստ են գործել առանց Ռուսաստանի: Թվում է` Հայաստանում այդպիսի ուժ գոյություն չունի, և առավել ևս այդպիսին չի կարող լինել իշխանությունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ուրեմն առաջիկա ընտրությանն իշխանափոխությունն անխուսափելի է: Բայց դա իրավիճակի մակերեսային ընկալում կլինի:
Բանն այն է, որ Հայաստանի իշխանության, այսպես ասած, ռուսամետության մասին պատկերացումները թերևս չափազանցված են: Հայաստանի իշխանությունը ոչ մի մետ էլ չի և չի էլ եղել: Զուտ ներքին համոզումների իմաստով միգուցե կան համակրանքներ, և միգուցե դրանք ռուսական կողմում են` հաշվի առնելով այն կուսակցական և հասարակարգային դպրոցն ու կարիերային ընթացքը, որ Հայաստանի իշխանության վերջին տասնամյակի առաջին դեմքերն անցել են ԽՍՀՄ տարիներին: Սակայն զուտ պրակտիկ և պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից նրանք, ըստ էության, ամենևին էլ ռուսամետ չեն:

Ընդ որում` ոչ մի բանի մետ չեն ասելով` նկատի չունեմ այն ծեծված դարձվածքը, թե հայամետ են կամ Հայաստանամետ: Ընդունված է չէ՞, որ նման դեպքերում ասում են` մենք արևմտամետ կամ ռուսամետ չենք, մենք հայամետ ենք, Հայաստանամետ ենք: Իրականում Հայաստանի իշխանությունը պարզապես միտված է այն կողմ, որ կողմում հնարավորինս անվտանգ է, որ կողմում հնարավորինս երաշխավորվում է իր բիզնես շահերի անսասանությունն ու ֆիզիկական անվտանգությունը: Եվ այդ իմաստով, եթե նման երաշխիքներ տա Արևմուտքը, ապա կասկած չկա` Հայաստանի իշխանությունը, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը, կնայի դեպի այդ կողմ: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Արևմուտքը կտա այդպիսի երաշխիքներ մի իշխանության, որը կառուցվում է բացարձակ հակադեմոկրատականության և անիրավության սկզբունքներով:

Այդ հարցի պատասխանը թերևս այն անցյալ տարիներն են, երբ նույն Արևմուտքը հանդուրժում էր Հայաստանի, մեղմ ասած, կասկածելի ընտրությունները: Բայց այստեղ կար Ռուսաստանի գործոնը: Երբ երաշխավորը կամ` այսպես ասած երաշխավորը Ռուսաստանն էր, ապա Արևմուտքի համար որևէ իմաստ չուներ հակադրվել դրան և ոչ լեգիտիմ հռչակելով Հայաստանի իշխանությանը` նրան անդառնալիորեն մղեր Ռուսաստանի կողմ, որտեղից հետ բերելն անհնար էր լինելու անգամ տարածաշրջանում Ռուսաստանին թուլացնելուց հետո: Իսկ երբ երաշխավորը արդեն Ռուսաստանը չէ և նախաձեռնություններն անցել են կամ անցնում են Արևմուտքի ձեռքը, ապա իրավիճակը ստանում է որոշակիորեն պաշտոնական բնույթ, այսինքն` Արևմուտքը, այսպես ասած, դե ֆակտո հրապարակային պատասխանատվություն է ստանձնում զարգացումների և իրավիճակի համար: Եվ այդ դեպքում արդեն, Ռուսաստանի պես չտապալվելու համար, ըստ էության հարկավոր է լինելու նախաձեռնել դեմոկրատական բարեփոխումներ:

Չտապալվելու երաշխիքը լինելու է հենց դա, և ներկայումս Արևմուտքի համար թերևս ամենահարմար առիթն է, որովհետև հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել առավել թույլ Ռուսաստան, քան ներկայումս: Իսկ այդ դեպքում Ռուսաստանն առավելագույնս զերծ է իրեն հատուկ ապակառուցողականությունից: Թեև ավելի թույլ պատկերացնել իհարկե հնարավոր է, բայց հազիվ թե այդ պատկերացումը մոտ ապագայում դառնա իրականություն: Հետևաբար` Արևմուտքի համար ներկայիս պահը ամենապատեհն է, ու թերևս այդ պահին Հայաստանի շահը բավական ներդաշնակ է Արևմուտքի շահին, ու մնում է, որ շահագրգիռ սուբյեկտներն Արևմուտքում և Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում կարողանան արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում