Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը ազատ է արձակվել Նյու Յորքում տնային կալանքից: Նրա դեմ հարուցված քրեական գործում լուրջ կասկածներ են ի հայտ եկել՝ գործով տուժող ճանաչված կնոջ ցուցմունքների վերաբերյալ:
BBC-ի փոխանցմամբ` Ստրոս-Կանի փաստաբանները այսօր մեկնարկած դատավարությունում կասկածի տակ են առել Նյու Յորքի Softle հյուրանոցում աշխատող սպասուհու ցուցմունքների արժանահավատությունը:
Դատավորը համաձայնել է, որ Կաննի՝ ԱՄՀ-ի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոցը պետք է մեղմացվի:











































