Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Իշխանությունն անփորձ է. որոշումներ կայացնելիս պետք է ականջալուր լինեն էքսպերտային հանրությանը

«Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին և «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանին՝ քննարկելու համար ներքաղաքական զարգացումները: Եվ հարցին, թե ինչ դիրքերում է այժմ իշխանությունը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Իշխանությունը իր դիրքերում է: Իշխանությունը փորձում է ինչ-որ ռեֆորմներ անել. լավ թե վատ՝ դա այլ խնդիր է: Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ արագ հետ են քաշվում»:

Կարեն Քոչարյանը, իր խոսքը հղելով իշխանություններին, նկատեց. «Այլ խնդիր է, որ պետք է քննարկումներ անել տարբեր խմբերի հետ, հետո նոր որոշում կայացնել: Բայց ինչ-որ 20, 40, 100 հոգանոց խմբի բողոքից հետո արդեն կայացրած որոշումից հետ կանգնելը, կարծում եմ, իշխանության թուլության նշան է: Չի՛ կարելի այդպես անել՝ քաղաքական կամք պետք է դրսևորել»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ իր համար ընդունելի է, որ Օպերայի շրջակայքի սրճարանները հանում են. «Որոշել են 3 ամիս առաջ՝ հանում են, իսկ, ասենք, աջ ղեկերը 3 անգամ հետուառաջ են անում, 4 անգամ գազավորված ըմպելիքները… կառավարության որոշում են հանել, հետո ասում են՝ չէ, կարող է վերանայենք»:

Արամ Նավասարդյանն էլ կարծում է, որ իշխանությունները կայացման փուլում են, իսկ ձևավորված թիմն էլ բավականին երիտասարդ է և անփորձ, ուստի իշխանությունները տարբեր որոշումներ կայացնելիս պետք է ականջալուր լինեն էքսպորտային հանրությանը. «Ես շատ վատ տենդենց եմ տեսնում, երբ այս նոր կառավարությունը չի դրսևորում լսելու, հանդիպելու և քննարկելու ունակություն, բայց երբ նկատում են որոշակի հակազդեցություն, նրանք որոշում են ընկրկել՝ «զադնի» են դնում»:

Անդրադառնալով սրճարանների խնդրին՝ Արամ Նավասարդյանը ևս կարծում է, որ Երևանում պետք է ավելացվեն կանաչ գոտիները. «Որոշումը գլոբալ լավն է, բայց իրականացումը շատ թերի է. ինչո՞ւ Երևանի քաղաքապետը չհանդիպեց սեփականատերերի հետ՝ փորձելով կոմպրոմիսային լուծում գտնել: Այն, ինչին ականատես եղանք երեկ, այս իշխանությանը պետք չէր, որովհետև որոշակի խմբի մոտ փոխվում է վերաբերմունքը թե՛ քաղաքային իշխանության, թե՛ կառավարության նկատմամբ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում