ԱՄՆ սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որը չեղարկում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու որոշումը։
59 սենատոր՝ ընդդեմ 41-ի քվեարկել է երկրի սահմանին Թրամփի հայտարարած արտակարգ դրության մասին հռչակագիրը չեղարկելու օգտին։
Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը Twitter-ի իր էջում արդեն հայտարարել է, որ վետո կդնի բանաձևի վրա։
«Ես անհամբերությամբ սպասում են դեմոկրատներից «ոգեշնչված» բանաձևին վետո դնելուն, ինչը կբացի սահմանները՝ մեր երկրում հանցագործության, թմրանյութերի և մարդկանց վաճառքի մեծացման ֆոնին։ Ես շնորհակալ եմ բոլոր ուժեղ հանրապետականներին, որոնք կողմ են քվեարկել սահմանների անվտանգությանը և մեզ համար չափազանց անհրաժեշտ պատին»,-գրել է Թրամփը։









































