13,33 կարատ քաշով վարդագույն ալմաստը, որը գտել են Լեսոտոյի հանքավայրում, Անտվերպենի աճուրդում վաճառվել Է 8,75 մլն դոլարով: Այդ մասին հայտնել է Gem Diamonds ընկերությունը, որին պատկանում էր քարը: Գինը մեկ կարատի հաշվարկով ռեկորդային է դարձել չմշակված քարի համար՝ գրեթե 657 հազար դոլար:
Անցյալ տարի Pink Legacy քարը երեսակելուց և փայլեցնելուց հետո վաճառվել էր ավելի քան 50 մլն դոլարով՝ սահմանելով վարդագույն ադամանդի գնի ռեկորդ՝ մեկ կարատի դիմաց՝ 2,6 մլն դոլար: Վարդագույն ալմաստները բավականին հազվագույտ քարեր են. դրանք կազմում են աշխարհում արդյունահանվող բոլոր ալմաստների շուրջ 2 տոկոսը:
Highest ever dollar per carat achieved from Letšeng mine with sale of 13.33ct pink diamond for US$ 8,750,360 https://t.co/PteUCoPB4f pic.twitter.com/0rnvarNUNj
— Gem Diamonds Limited (@GemDiamondsLtd) March 14, 2019











































