Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչները Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով իրենց կացարան հատկացնել:
Գյուղի բնակիչ Մկրտիչ Սահարյանը հայտնեց, որ Արմավիրի նորընտիր մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նույնպես իրենց այցելել է և ասել, որ այդ շենքում ապրել հնարավոր չէ: «ԱԻՆ-ից էլ եկան, շենքը նայեցին և ասացին, որ շենքից պետք է բոլորը տարհանվեն, և այն պետք է պարսպապատվի՝ 5 մետր հեռավորությամբ, որպեսզի ոչ ոք մոտ չգնա»,- նշեց Մկրտիչ Սահարյանը։