Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Քարա Սանդբերգին Կանադայի խորհրդարան կկանչեն, եթե նրանք հրաժարվեն ապատեղեկատվության միջազգային կոմիտեի նիստին մասնակցելուց, հաղորդում է CBS-ը։
Ցուկերբերգին և Սանդբերգին փետրվարի 15-ին հրավիրել են ապատեղեկատվության և «Ֆեյք նյուզ» միջազգային կոմիտեի հանդիպմանը Կանադայի մայրաքաղաք Օտավայում, սակայն նրանցից ոչ ոք չի արձագանքել հրավերին։
Կանադայի համայնքների պալատի անդամ, ապատեղեկատվության միջազգային կոմիտեի ղեկավար Բոբ Ցիմերը Ցուկերբերգին և Սանդբերգին կոչ է արել մեկ անգամ ևս առաջարկի շուրջ մտածել և նախազգուշացրել, որ ելույթից հրաժարվելուց հետո նրանց Կանադայի խորհրդարան ծանուցագիր է սպասվում։
Նշվում է, որ այդ կոմիտեի նախորդ նիստը, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, Ցուկերբերգը կրկին անտեսել է։











































