Ֆրանսիական Պոնտիվի քաղաքում հավերը ֆերմայում դաժան հակահարված են հասցրել աղվեսին։ Նրանք այնքան են կտցահարել գազանին, մինչև վերջինս սատկել է։ Այդ մասին գրում է Ouest-France-ը։
Նշվում է, որ երիտասարդ աղվեսը ներխուժել է բուծարան, որտեղ գտնվել են մոտ 3 հազար հավեր։ Առավոտյան նրանք սատկած են գտել մարմնին թռչնի կտուցների բազմաթիվ հետքերով։
Ֆերմայի սեփականատերը ենթադրել է, որ հավերը սովորել են ինքնապաշտպանվել, քանի որ աղվեսներն ու այլ գազանները առաջին անգամ չէ, որ ներխուժում են հավաբուն։












































